25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2018

Հանրային ռադիոյով եթեր չտրամադրեցին Փաշինյանին. նրանք հեռացան

Սայաթ-Նովա փողոցում մեկնարկած երթի մասնակիցները երթուղուց շեղվեցին: Նրանք ՀՀԿ կուսակցության ինչ–որ ներկայացուցիչ նկատեցին, ում հետևից վազելով մտան Հանրային ռադիոյի շենք:  Ցուցարարները ձեռքերը վեր պարզած բարձրանում են Հանրային ռադիոյի շենքի աստիճաններով: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանները փորձում են խոչընդոտել, նույնիսկ զենք են պահել իր վրա, բայց իրենք առաջ են շարժվում:  Նիկոլ Փաշինյանը հորդորեց որևէ բանի ձեռք […]

ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն արդիականացվում է

Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների  ծրագիրը, որի  արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին  կկանգնեցվի  գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Ծրագրի իրականացման շրջանակներում  կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և կմեկնարկեն մեքենայական սրահի  սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը: Պլանավորված է, որ Հայկական […]

Ոստիկանությունը կոչով դիմում է հավաքի մասնակիցներին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:  Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող […]

Մահվան ելքով պատահար Երևան-Երասխ ճանապարհին. կա 2 զոհ, 1 վիրավոր

Ապրիլի 13-ին՝ ժամը 08.50-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայի 34-ամյա վարորդ Արման Հախնազարյանը Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար մասի երկաթյա արգելապատնեշին, ինչի հետևանքով Արման Հախնազարյանը և վերջինիս ուղևորուհի՝ 1982 թ. ծնված Լուսինե Պողոսյանը, տեղում մահացել են, իսկ 1991 թ. ծնված Արմենուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]

Թուրքիայում արտակարգ դրությունը հնարավոր է նորից երկարաձգվի

Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է 7-րդ անգամ երկարաձգվել: Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում և կառավարությունում  համապատասխան որոշումն ընդունելուց հետո հարցը կտեղափոխվի մեջլիսի օրակարգ։ Սպասվում է, որ առաջարկը մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194 -ը՝ վիրավորվել: Դեպքից ընդամենը […]

Դավիթ Լոքյանը համապետական շաբաթօրյակին Գեղարքունիքի մարզում էր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար  Դավիթ Լոքյանը համապետական չորրորդ շաբաթօրյակը սկսելով Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի տարածքից, այնուհետև փոխնախարար Վարազդատ Կարապետյանի և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Սևան քաղաք, ծանոթացել համայնքում իրականացվող բնապահպանական մաքրման աշխատանքներին, բնակչության հետ քննարկել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության բարձրացման անհրաժեշտությանն ուղղված հարցեր։ Շրջայցի ընթացքում Դավիթ Լոքյանը […]

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային […]

Ժնեւում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել (տեսանյութ)

Ժնեւում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել։ «Les réverbères de la mémoire» («Հիշողության լապտերները») հուշարձանի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Մելիք Օհանյանն է։ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը ներկա է գտնվել բացման արարողությանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի