20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2018

Ալիևի ստացած ձայների կեսից ավելին պետք է անվավեր ճանաչել․ ԵԱՀԿ զեկույց

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրել է ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը: Զեկույցում արձանագրվել է, որ հարևան երկրում ընտրություններն ուղեկցվել են լուրջ խախտումներով՝ մասնավորապես քվեատուփերը նախապես լցնելով, զանգվածային կերպով քվեաթերթիկներ ավելացնելով, ընտրական կանոնակարգի անտեսմամբ և այլն: Դիտորդների գնահատմամբ, նախագահ ընտրված Ալիևի ստացած […]

Խաղի կանոնները մյուս տարիների համար ավելի հստակ ձևակերպվեն. Կ. Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի  ընթացքում   քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46  հայտ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 33 համայնքից ստացված 46 ծրագրային հայտի ընդհանուր գումարը 2 մլրդ  32 մլն դրամ է, որից […]

Շիրխանյանի վիճակը կայունացրել են, որ չմահանա.փաստաբան/տեսանյութ/

«Ցանկացած ամբաստանյալի  համար դատական նիստերի ձգձգումները անտանելի են, անգամ ազատ ամբաստանյալներն են դա ծանր տանում: Աննախանձելի վիճակ է ստեղծվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Նորք-Մարաշում վնասազերծված  զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է անհայտ պատճառբերով: Ալումյանը նշեց, որ պատրաստվում է մոտ ժամանակներում պատրաստվում […]

Կառավարման համակարգը որդեգրել է փակ աշխատելաոճը, որը խնդրահարույց է. Մելիքյան (տեսանյութ)

2018 թ. առաջին եռամսյակը խոսքի և տեղեկատվության ազատությունների, լրագրողական գործունեության սահամանափակումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների բուռն ժամանակաշրջան էր: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2018թ. առաջին եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին: Մելիքյանն ընդգծեց, որ այս եռամսյակում որևէ ֆիզիկան բռնություն լրագրողների նկատմամբ […]

Ուսանողները դասադուլ են անում ԵՊՀ-ի դիմաց. միացել են պայքարին

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մի խումբ ուսանողներ դասադուլ են անում: Նրանք միացել են «Իմ քայլը» նախաձեռնությանը եւ նպատակ ունեն ուսանողներին տեղեկացնել, որ այսօր` ապրիլի 13 ին, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բողոքի հանրահավաք է տեղի ունենալու ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Ուսանողները բարձրախոսով վանկարկում էին «դասադուլ», «Քայլ արա, մերժիր Սերժին» եւ կոչ էին անում բոլոր ուսանողներին միանալ […]

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնում է Թուրքիա

Ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կմեկնի Թուրքիա: Հանդիպումներ կունենա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա մասնավորապես կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հետ։ Սպասվում է, որ վերոնշյալ հանդիպումների ժամանակ կքննարկվեն Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները, ինչպես նաև 2018թ․ Բրյուսելում […]

«Զինված խմբի» գործով դատաքննությունը հետաձգվեց անհայտ պատճառներով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում այսօր՝ ապրիլի 13-ին  պետք է  շարունակվեր  «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է գաղտնալսումների հրապարակման փուլում: Դատը չկայացավ անհայտ պատճառով: Henaran.am-ը պատճառները փորձեց ճշտել դատարան եկած ազատ ամբաստանյալներից և փաստաբաններից, սակայն ոչ ոք որևէ տեղեկություն չուներ: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր «Զինված […]

«Հասարակությունը կարծում է ՝ ընդդիմադիրների մեծ մասը Բաղրամյան 26-ի հաճախորդն է»

Այսօր՝   ժամը 18։30-ին,   Ազատության հրապարակում  «Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները  հանրահավաք կանցկացնեն։ Այս նախաձեռնությունների ներկայացուցիչները  լիահույս են, որ Ազատության հրապարակում կհավաքվեն բազմահազար   քաղաքացիներ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, սակայն,  հոռետեսական է  տրամադրված․  ըստ նրա՝  դժվար    թե հրապարակում   հազարավոր    քաղաքացիներ  հավաքվեն։ Այս մասին քաղաքագետը նշեց Henaran.am-ի   հետ զրույցում։ «Զարմանալի է, որ այդ նույն ընդդիմադիր […]

Ամփոփվել է 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Երևան քաղաքի պատմության թանգարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Ամենաբարձր արդյունք ցուցաբերած 44 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ նմանատիպ արդյունքներ ցուցաբերող աշակերտները պատրաստ են Հայաստանը ներկայացնելու տարբեր միջազգային օլիմպիադաներում: «Շնորհակալություն եմ հայտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի