25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2018

Երբեմն վիրավորել ենք իրար, բայց ժամանակն է, որ միավորվենք ու ներենք իրար. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր ու «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ քիչ առաջ դիմեց ՀՀ բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերին: Նա  համերաշխության ձեռք մեկնեց ՀՀ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին, բոլոր նրանց, ովքեր երբևէ պայքար են մղել Սերժ Սարգսյան ու նրա ապօրինի իշխանության դեմ: «Մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, կռվել ենք, երբեմն վիրավորել […]

Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից քաղաքացիներից խաբեությամբ արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից՝ հանցավոր խմբի կազմում խարդախությամբ տարբեր արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր: 2018 մարտի 1-ին Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ ինտերնետային կայքերից մեկում հայտարարություն էր […]

Ոստիկանության կոչը՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին

<Իմ քայլը> քաղաքացիական նախաձեռնությունը վերջին մի քանի ժամերին Երևանի փողոցներում իրականացնում է հավաք երթի ձևով: Հավաքի կազմակերպիչ է հանդիսանում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  ՀՀ ոստիկանությունը հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է <<Հավաքների ազատության մասին>> օրենքով նախատեսված իր պարտականությունները, […]

Երևանում կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Ապրիլի 15-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Մրցումները կմեկնարկեն ժամը 09.00-ից: Առաջնությունը կտևի 5 մրցութային օր՝ ապրիլի 15-ից 19-ը, որին կմասնակցի եվրոպական 32 երկրների շուրջ 300 սուսերամարտիկ: Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, Լիլիթ Էվոյանը, Ինեսա Բաբախանովան, Նաիրա Համազասպյանը, Էդուարդ Օվիկյանը, Վահագն Գրիգորյանը, Արմեն […]

Մենք մեր ժողովրդին անպայմանորեն կհասցնենք հաղթանակ ավարտի. Փաշինյան/տեսանյութ/

Ազատության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, իսկ նախաձեռնության ղեկավարը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Նա իր ելույթում նախ հիշեցրեց, որ մարտի 31-ին Գյումրիից ոտքով քայլելով 14 օրերի ընթացքում հասել են Երևան: «Սա արշավ էր ընդդեմ Սերժ Սարգսյանի երրոդ ժամկետի ու ընդեմ ՀՀԿ-ի, սա արշավ է ընդդեմ հուսահատության […]

Մխիթարյանը կխաղա Մադրիդում

ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: Լոդոնի «Արսենալը» եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Մյուս զույգը կազմել են Ավստրիական «Զալցբուրգն» ու ֆրանսիական «Մարսելը»: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին։

Ճակատը Ազատության հրապարակում է. քիչ անց «Իմ քայլը» կմտնի այնտեղ /ֆոտո/տեսանյութ/

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները քայլերթով Կոմիտասի պողոտայից շարժվելով հասել են Ազատության հրապարակ: Այստեղ քիչ հետո մեկնարկելու է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը:  Նրանք էլ այստեղ են քայլում Հյուսիսային պողոտայից: Այս պահին նրանք նստել են Հյուսիային պողոտայում, ընթացքում էլ իրազեկում էին քաղաքացիներին ու հրավիրում Ազատության հրապարակ՝ կոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի