23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2018

Ֆրանսիական գրականության օրեր՝ երևանյան գրադարաններում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքի գրադարանները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 34 գրադարանում կազմակերպված «Հայ հայտնիները Ֆրանսիայում» խորագրով ցերեկույթի ընթացքում գրադարանի պատանի ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել են պատմություններ ու հետաքրքիր դրվագներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող նշանավոր հայերի մասին: Միջոցառումն ուղեկցվել է ֆրանսիական երաժշտությամբ և ֆրանսիացի հեղինակների գործերի ընթերցանությամբ: Պատանի ընթերցասերները նաև բեմականացրել են Շառլ Պերոյի […]

Այլ անուն ոչ միայն չի քննարկվել, ոչ միայն չի առաջադրվել, այլև որևէ ակնարկ չի եղել. Շարմազանով

«Ես չգիտեմ՝ ինչու, ինչ, ոնց և որտեղ է ասել պարոն Հարությունյանը, բայց ես արձանագրում եմ փաստը. ես կուսակցության խոսնակն եմ, ներկայացրել եմ կուսակցության պաշտոնական տեսակետը և հիմա վերահաստատում եմ այն, ինչ բառացի ասել եմ երեկ՝ նիստից հետո»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը: Էդուարդ […]

Սա ինքնաընտրություն էր. Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացան նախագահական ընտրություններ: ԿԸՀ նախնական տվյալներով՝ Իլհամ Ալիևը հավաքել է 86 տոկոս ձայն։ Անդրադառնալով Ադրբեջանում տեղի  ունեցած ընտրություններին՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  Ադրբեջանում ոչ միայն ընդդիմությունը, այլև ժողովուրդն էլ չի ընդունում Ալիևին: «Մասսայական կեղծումներ են եղել ընտրությունների ժամանակ: Ահավոր   իրավիճակ էր: Ըստ երևույթին,   Ալիևի նկատմամբ վստահությունը […]

«Վիրավորանք է ապրիլյան հերոսների հանդեպ».Անահիտ Բախշյան/տեսանյութ/

«Ռազմահայրենասիրական դատիարակությունը փաստաթղթերով հնարավոր չէ իրականացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» կառավարության որոշման նախագծին ասաց կրթության փորձագետ  Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանը նշեց, որ նախգծի շուրջ քննարկումները սկսվել են ապրիլ ամսին, երբ այդ նույն ժամանակահատվածում 2 տարի առաջ տեղի էր ունենում արցախյան քառօրյա պատերազմը։ «Փաստաթուղթը կազմողները սրանով վիրավորել են այն տղաներին, […]

Նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները

Գործադիրը սահմանել է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը: Կսահմանվեն մի շարք պահանջներ, որոնք միտված են, մասնավորապես, էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդաբանության միասնական ընդհանուր ձևաչափի ներդրմանը, շենքերում էներգաարդյունավետության նվազագույն ցուցանիշների կիրառմանը, շենքերի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի փորձաքննության կազմակերպմանը, էներգաարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը և […]

«Freedom House»-ի զեկույցի համաձայն Հայաստանը գրանցել է ժողովրդավարական անկում

Ապրիլի 11-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը՝ «Ազգերն անցումային շրջանում 2018» զեկույցը, ըստ որի Հայաստանի ժողովրդավարությունը անկում է ապրել։ Զեկույցը մանրամասն ամփոփում է 2017 թվականի զարգացումները Հայաստանում, ինչպես նաև հնարավոր կանխատեսումներ անում 2018 թվականի վերաբերյալ։ Այս անգամ ևս Հայաստանը որակվել է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ։ Սահուն քայլերով դեպի ավտորիտար […]

«Հարկավոր է շատ զգույշ վերաբերվել Սևանին»

Ինչպես հայտնել ենք,   Կառավարության այսօրվա նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արսեն Հարությունյանը ներկայացրել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Անդրադրադառնալով վերոնշյալ թեմային՝   Henaran.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա   Ադամյանը նշեց՝ Սևանա լճից ջրառը վտանգավոր է։ «Հայաստանում   արդեն   կանոն է […]

«Ենթադրում ենք, որ վաղը հազարավոր ՀՀ քաղաքացիներ կլինեն Ազատության հրապարակում, կմիանան մեզ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության այս պահին գտնվում են Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը: «Այս պահի դրությամբ մենք գտնվում ենք Վերին Պտղնի գյուղի մոտ, քայլում ենք մայրուղով: Ճամբարը խփելու ենք հենց Պտղնիում: Մեր տրամադրվածությունը շատ վճռական է: Հուսով […]

Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 12-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի հաջորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի