16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2018

Արա Բաբլոյանը ցավակցել է Ալժիրի խորհրդարանի երկու պալատների նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական նամակներ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի Մաջլիս ալ-Ումմայի նախագահ Աբդելկադեր Բենսալահին եւ ալ-Մաջլիս ալ-Շաաբի ալ-Վատանիի նախագահ Սաիդ Բուհաջային: «Խոր ցավով տեղեկացանք Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ձեզ եմ հղում մեր […]

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի և գինու արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 860 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 87-100 աշխատատեղ՝ 195000 – 220000 […]

Նստացույց Ֆրանսիայի հրապարակում

Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Մերժիր Սերժիր» նախաձեռնության անդամները նստացույց են կազմակերպել: Մի խումբ երիտասարդներ վրան են խփել այստեղ, տեղավորվել վրանում, ոստիկանները հեռացրել են վրանները, սակայն ցուցարարներին չեն կարողացել հեռացնել փողոցից: Նրանք փակել են ճանապարհը: Նշենք, սակայն, որ քիչ առաջ ոստիկանությունից հայտարարեցին, որ ակտիվիստների գործունեությունը հակաօրինական է: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Կոնգրեսականները հորդորել են Թրամփին ապրիլի 24-ը սահմանել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Նախագահ Թրամփին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով […]

Որպես անհետ կորած որոնվում է ազգությամբ արաբ տղամարդ

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, 1950 թ. ծնված Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմին: Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, միջին կազմվածքով, կուզիկ, կաղում է: Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմինի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-59-06-07, (0261)2-20-02, 2-20-21 կամ 1-02։

Ես չեմ կիսում այդ կարծիքը ու կարող եմ դրան հակադրել բազմաթիվ պաշտոնական տեսակետներ. Շարմազանովն՝ Freedom House-ի զեկույցից

Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  համաձայն չէ, որ Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Նա չի կիսում Freedom House-ի եզրակացությունը: «Ես չեմ կիսում այդ կարծիքը ու կարող եմ դրան հակադրել բազմաթիվ պաշտոնական տեսակետներ, թե Եվրոպական Միությունից՝ տիկին Մոգերինիից, պարոն Յագլանդից, ԵԽԽՎ մեր գործընկերներից, Միացյալ Նահանգների դեսպանից, որոնք նշում են, որ երբեք Հայաստանն այսքան մոտ չի […]

Երկիրը փրկելու ծրագիրը պատրաստ է.«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները փաստում են

«Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները այսօր՝ ապրիլի 12-ին հրավիրված քննարկման ժամանակ ներկայացրին իշխանափոխությունից հետո ստեղծվելիք ժամանակավոր կառավարության գործնեության ընթացակարգը: «Կարևորը ժողովուրդը հավատա և ականջալու չլինի այն մտավորականներին , ովքեր  սուտ քամիներ են փչում :Կեղծիքները ավանդական և ստացիոնար բնույթ են ստացել Հայաստանում, իսկ հիմա փոփոխությունները անհրաժեշտ են»,-նշեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նաընդգծեց, որ […]

Գործնական քայլեր՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանն ուղղված

Գործադիրն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանը:  Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, մինչև հարցերը ներկայացնելը, նշել է, որ այսօր արվում է «Ազգ-բանակ»-ի իրականացման առումով շատ կարևոր չորրորդ քայլը: Առաջին քայլը, ըստ Վիգեն Սարգսյանի, գաղափարականն էր, որը բխում էր հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից և ուղեցույցային հիմնական մոտեցումներից, կառավարության գործունեության […]

Լռելու ճար չկա․ Նազենի Հովհաննիսյանը՝ իրեն հայհոյողների մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի, Նազենի Հովհաննիսյանն տեսանյութ և լուսանկար է հրապարակել, որոնց կից զայրացած գրառում է արել. «18+ Էսօր ընկերուհուս այցի էի եկել, Էրեբունի բժշկ. կենտրոն, լավ առիթ ունենք, շուտով երեխա է ունենալու։ ԲԱՅՑ, մեքենայով եկա , կայանեցի, իջա,քայլերս ուղղեցի դեպի մուտք, երբ հետևիցս լսեցի ահավոր հայհոյանք, ու բա թե «գայիր մի հատ նկարվեինք այ քո մ..ք…………»( ներողություն տհաճ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի