20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2018

Օմանցուն ավազակության ենթարկած գվինեացին հայտնաբերվեց (լուսանկարներ)

Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։  Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեցին կատարվածի հանգամանքները։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի […]

Այս փոքրիկների սանրվածքները պարզապես խենթացնող են /ֆոտոշարք/

Յուրաքանչյուր կնոջ հպարտություն իր հիանալի վարսերն են։ Կանայք բազմաթիվ ժամանակ ու միջոցներ են ծախսում՝ մազերը խնամելու համար։ Սակայն այս փոքրիկներին որեւէ խնամքի միջոց պետք չէ, բնությունը նրանք հիասքանչ սանրվածքներով է օժտել։          

Ի՞նչն է պակասում ընդդիմությանը/տեսանյութ/

«Ինչ-որ կառույցների լավ աշխատանքի հետևանք է, որ միտինգները կամ նման երևույթները նորմալ չեն կազմավորվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Գինոսյանը գտնում է, որ կազմակերպչական և գաղափարախոսական աշխատանքը ընդդմության մոտ թերի է:  «Դեմ խոսելուն զուգահեռ պետք է լինի նաև հանուն հայրենիքի խնդիրը»,-նշում է Գագիկ Գինոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Այո, մոտենում ենք ավտորիտարիզմի շեմին. Արտակ Զեյնալյան

«Հայաստանի հանրապետությունն իր դիրքերն իսկապես չի բարելավել մարդու իրավունքների ոլորտում, և ես կիսում եմ այդ եզրակացությունը, իհարկե, նահանջ կա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ խոսելով Freedom House-ի զեկույցի մասին: Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում՝ անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ, այս անգամ էլ Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը […]

Կլուծարվի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն

Կառավարությունը որոշել է «ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները 15 տարի ժամկետով հանձնել հավատարմագրային կառավարման: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում այսօր գործում են «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն և «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: ՀՀ առողջապահության նախարարության իրականացրած ուսումնասիրություններից պարզվել է, որ Վաղարշապատի տարածաշրջանի հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատությունները […]

Գործընթացի նախաձեռնողները արդեն ճանաչել են են Խորհրդարանի լեգիտիմությունը

Հաշվի առնելով բազմաթիվ լրատվամիջոցների հետաքրքրությունը՝ կապված Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների  առնչությամբ ՕԵԿ դիրքորոշման հետ՝ կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը վերոնշյալ գործընթացների վերաբերյալ մի քանի հարց ուղղեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, գրում է hartak.am-ը: -Պարոն Բաղդասարյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը, խոսելով Էդմոն Մարուքյանի իրենց շարժմանը չմիանալու մասին և ինստիտուցիանալ ճանապարհով գնալու առաջարկին, նշել էր, որ այդ ճանապարհն արդեն տրորվել է ՀՅԴ-ի և […]

Ոստիկանություն բերման չեն ենթարկվել ոստիկանության հայտարարությունը՝ Մաշտոցի փողոցը բացելու վերաբերյալ

Մոտ 10 քաղաքացիներ 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայիև Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքի երթևեկելի գոտում՝ փակելով հետիոտնային անցումը: Հավաքի մասնակիցների գործողություններովէապես խորչընդոտվել են երթևեկության մասնակիցների իրավունքները, մասնավորապես՝սահմա-նափակած է եղել տրանսպորտային միջոցների շարժը: ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ […]

Փակել են Բաղրամյան պողոտան /ֆոտո/

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամները Երեւանում ավտոերթ են իրականացնում։ Հիշեցնենք, որ նրանք պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ներկայումս ավտոերթով հասել են Բաղրամյան պողոտայի սկիզբ, որտեղ ոստիկանները փակել էին դեպի Բաղրամյան տանող ճանապարհն ու ավտոերթի մասնակիցները կարծես թե փոխում են ուղղությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի