24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2018

Այսօր երեկոյան տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը

Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանում «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկին «Միկա») մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը՝ բաղկացած 3 մասից: Առաջին հանդիպման ընթացքում (ժամը 17.00-ին) կմրցեն «Հայտնիներ» և «Անհայտներ» թիմերը: «Հայտնիների» կազմում հանդես կգան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի […]

Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ  Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ  նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: […]

Մենք վկա ենք բավականին սուր իրավիճակի.քաղաքագետ/տեսանյութ/

«Մենք վկա ենք բավականին սուր իրավիճակի, որը ծավալվել է Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև: Դա  անվանում ենք, այսպես ասած,  սառը պատերազմ, չնայած այդպես անվանելը այդքան էլ ճիշտ չէ»,-այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արևմուտք–Ռուսաստան փոխհարաբերություններին և տարածաշժրջանային անվտանգությանը, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկանդարյանը ընդգծում է, որ այս պահին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ քայլեր չեն […]

Կառավարությունը բացարձակ տոտալ արհամարհանք ունի

Ազգային ժողովում «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մինչ բուն թեմային անցնելը նկատեց, թե պետք է արձանագրել, որ խորհրդարանական կառավարման անցումը նշանավորվում են կառավարության բացարձակ տոտալ արհամարհանքով, քանի որ հարկ չեն համարել գալ և ասել՝ ինչու են դեմ այս նախաձեռնությանը: Զոհրաբյանը շարունակեց, թե մեր երկրում […]

Կովկասյան ընձառյուծը վերադառնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

«Խոսրովի անտառ»  պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF-ի/ ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով արձանագրված փաստին, նշել է. «Բնապահպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացումն ու հզորացումը և՛ բնության պահպանության, և՛ […]

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այս աշնանն Արցախում լիբանանահայ գործարար շրջանակների մասնակցությամբ տնտեսական ֆորում անցկացնելու ծրագրի, ինչպես նաեւ կրթական ու մարդասիրական ոլորտներում Լիբանանի հայ համայնքի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Ցեկույցով հանդես է եկել Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության […]

Սահմանին հնարավոր են լայնամասշտաբ սրացումներ.Ալեքսանդր Իսկանդարյան /տեսանյութ/

«Ադրբեջանում ընտրություններ չեն լինում, որովհետև այնտեղ քաղաքական ընդդիմություն գոյություն չունի»,-այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկանդարյանի խոսքով՝ Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ֆեյսբուքում գրառում անողները բանտում են: «Ես չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ փոփոխություններ սպասել ԼՂ հարցում, այս խնդիրն այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել: […]

Բնակչության 60 տոկոսի եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են․ տնտեսագետ /տնտեսագետ/

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը  կարծում է ՝ Հայաստանի բնակչության 60 տոկոսի եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են:  Այսօր այս մասին տնտեսագետը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Ըստ տնտեսագետի՝ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը 30 տոկոս է կազմում։  «Իսկ   ահա  նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 55 հազար դրամ է  հազմում: Սակայն աղքատության իրական մակարդակը երկու անգամ ավելի […]

«Ծառուկյան» դաշինքն ավելի լուրջ ակցիաների է դիմում. Ս. Բագրատյան

«ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, և օրենքի շրջանակում ցանկացած քաղաքական պայքար ընդունելի է: Որևէ մեկը չի կարող ասել, որ ակցիա չի կարելի անել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից իրականացված ակցիային: Դիտարկմանը, որ ԱԺ նախագահը հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ակցիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված