29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2018

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 3 անգամ

timthumb

Օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։  Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն , Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա:

Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը

30581522_1972954536109875_7099966709955559424_n

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց գործադիր մարմնի նիստը։ Այստեղ են ժամանել գործադիր մարմնի անդամներ, ինչպես նաեւ արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։  Նախատեսվում է, որ պիտի քննարկվի իշխանության վարչապետի թեկնածուի հարցը, նիստի մանրամասներին նիստից հետո լրագրողներին կտեղեկացնի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։  Նշենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող մի քանի նախաձեռնություններ պատրաստվում են քայլերթով […]

Կառավարությունում ոռոգման սեզոնի մեկնարկին ու ջրամբարաշինության ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել

Xorhrdakcutyun1

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին և միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Անդրադառնալով ջրամբարների լցվածության մակարդակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ ներկա դրությամբ լցվածությունը կազմում է 480,5 մլն խմ, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ […]

Հրդեհ Խարբերդի ամառանոցների տներից մեկում

1491933297-463

Ապրիլի 11-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների թիվ 15 փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցի թիվ 6 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:41-ին, մարվել՝ ժ.09:55-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ) և մասամբ տան գույքը (մոտ […]

Հայաստանը առաջին Armenian Blockchein Forum միջազգային համաժողովի շրջանակում կհյուրընկալի ՏՏ մասնագետներին

30623681_1490731841036558_6559376648334999552_n

Ապրիլի 22-ին Երևանում տեղի կունենա Հայաստանում առաջին Հայկական Բլոքչեյն միջազգային համաժողովը (Armenian Blockchein Forum), որին կմասնակցեն բլոկչեյն տեխնոլոգիայի ոլորտի փորձագետներ աշխարհի 20 երկրներից: Հայկական Բլոկչեյն Համաժողովն առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական էկոհամակարգ է, որի նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը:   Համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում Հայաստանի Հանրապետության տնտեսական […]

Վթարային ջրանջատում

water1-472x265

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝  Ջրառատ թաղամասի, Միկրոշրջանի 2-ից-63 շենքերի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախագահը ցավակցել է

2412266431517375191

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ։ Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն […]

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից ապացույց կեղծելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

logo 3

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված