16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2018

Իսկ դու ի՞նչ գիտես, որ սկզբից էլ սենց պայմանավորված չեն եղել. Սարոյան (տեսանյութ)

«Հայերեն չի՞ ասել, պարզ մարդն ասել է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրեն Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդեն հստակ է, որ ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Երեկ, հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իրենք կարծում են, որ որպես առաջին դեմք՝ պետք է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: […]

Երեկ զոհված Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլիի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։   Այս մասին  տեղեկանում ենք  Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի […]

Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում, ապրիլի 17-ին.ԱԺ նախագահ

Վարչապետի ընտրության անցկացման մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:  ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

Առաջին անգամ. 168 Ժամ

«Հայաստանն առաջին անգամ ցույց տվեց մեծ եվրասիական ցամաքում, որ տար­բեր ինտեգրացիոն գործընթացները համադրելի են, եթե կա նման քաղաքական կամք»,- Աժ մշտական հանձնաժողովներում ՀՀ-ԵՄ համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարել Է Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնա­ժողովի նախագահ Արմեն Աշոտյանը արձանագրելով, որ համաձայնագիրը ՀՀ ար­տաքին քաղաքականության հաջողված պատմություններից մեկն Է: Ըստ նրա ար­դեն այս տարի կարող ենք ստորագրել խորհրդարանական […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:   Երևան քաղաքում` Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց […]

Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիայի կառավարությանը: Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը մասնավորապես ասել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբևէ չի ասել, որ Թուրքիան ցանկանում է Աֆրինը օկուպացնել: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնականում հասել են Աֆրինի հետ կապված իրենց նպատակներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի