26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2018

Արհեստականորեն էին շրջանառվում, թե իբրև ատոմակայանը փակվելու է. ԱԳՆ

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը  ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց՝ քանի որ խոսք է գնացել համաձայանագրում մեր ատոմակայանի անվտանգության հետագա ապահովման համար, պարզ չէ ճակատագրի հետ կապված ինչ քայլեր է նախաձեռնվում: […]

Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Նախիջեւանի եւ Ճամբարակի ուղղությամբ. Ժամանակ

Հայաստանի սահմանի նախիջևանյան հատվածը գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում: Ադրբեջանական կողմը փորձում է մշտական լարվածության մեջ պահել Հայաստանի և Արցախի զինված ուժերին ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, այլև պարբերաբար սադրիչ գործողություններ է իրականացնում Նախիջևանում՝ ռազմական կամ ռազմաքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով: Կիրակի օրը ՀՀ պաշտպանության նախարարության […]

Խորհրդարանը քննարկում է ԵՄ համաձայնագիրը

  Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Հիմանական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, որ համաձայնագիրն արտահայտում է երկկողմ հարաբերությունների խորությունը և կանոնակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Ըստ Նազարյանի՝ համաձայնագրի կառուցվածքը, քաղաքական […]

Սերժ Սարգսյանի մխիթարանքը Կարեն Կարապետյանին. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի վարչապետության որոշման մասին, ասելով, որ ապրիլի 7-ին նրա հետ տեղի ունեցած հանդիպմանը որոշել են՝ ճիշտը Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրումն է, որպեսզի լիարժեք և սահուն իրականացվի կառավարման խորհրդարանական մոդելի անցումը, եղած մարտահրավերները չեզոքացվեն: Հետաքրքիր է, որ մինչ այժմ Կարեն Կարապետյանը ոչ միայն որևէ կերպ չէր խոսում մարտահրավերների մասին, այլ նույնիսկ […]

Երեք հոգի հացադուլի մեջ է. թեժ գիշեր Ազատության հրապարակում

Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարած անժամկետ նստացույցը: Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ նստացույցից բացի նույն պահանջով հացադուլ են հայտարարել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ազատամարտիկ Պարգև Բադոյանը և մի երիտասարդ՝ Անդրանիկ անունով: «Դէ բոլորս միասնական ենք, նույն պահանջով և հավատում ենք, որ մոբիլիզացիա կլինի և […]

Գնալ տուն եւ սպասել. Հայկական Ժամանակ

Թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նա­խագահի աշխատակազմի որոշ քաղծսսոայողների այս օրերին գործուղում է կառա­վարության աշխատակազմ: Գործընթացը կարգավոր­վում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով: «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն Ազգային ժո­ղովում ընդունվել են մարտի 23-ին: Օրենքով նախա­տեսվում է, որ մինչեւ հուլիսի 1-ը ՀՀ նախագահի աշխա­տակազմի քաղծառայողները կարող են առանց մր­ցույթի […]

«Նիկոլն իրա գործն է անում, առանց մուզիկա, թմբուկ չի կարող լինել չէ՞» (տեսանյութ)

«Բոլորս էլ գիտենք, որ չի լինի ոչ մի բան, ես մեր ժողովրդին լավ եմ ճանաչում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց գենարալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության մասին, որ պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Դիտարկմանը, թե իրենք, ինչպես նաև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող մյուս նախաձեռնությունները պատրաստվում են […]

Ալիեւը կկրակի Պուտինի վրա. Ժողովուրդ

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու գործարքներին, հայտարարել է, թե այդ երկիրը դրանք չպետք է օգտագործի ոչ ՀՀ-ի, ոչ ՌԴ-ի դեմ: «Սակայն Ադրբեջանը զենք գնելու բավականին այլ տարբերակներ ունի՝ բա­ցի ՈԴ-ից: Դա, ինչպես հայտնի է, Իսրայելն ու զենքեր վաճառող այլ երկրներն են: Այնպես որ, Ադրբեջանը մի­այն կախված չէ մեզանից: […]

«Կարող է շատ բան փոխել, բայց իր շրջապատը երբեք դրան համաձայն չի լինելու»

Քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը գտնում է, որ այն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» «Հանուն Հայաստան պետության» ճակատը տարբեր դիրքորոշումներ ունեն պայքարը զենքով առաջ տանելու վերաբերյալ, չի նշանակում, որ ընդհանուր պայքար եզրեր չեն կարող ունենալ: «Դրանք տեխնիկական հարցեր են. եթե նպատակն ընդհանուր է, ապա միշտ էլ կարելի է եզրեր գտնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, որ եթե իրական նպատակն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի