23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2018

Վարչապետը նոր նշանակում է արել

  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։  Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Հարությունյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Հակառակորդի որևէ ոտնձգություն և սադրանք անպատասխան չի մնացել և չի մնա.Արծրուն Հովհաննիսյան

Հարգելիներս այս պահին ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է, հայկական ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը: Հակառակորդի որևէ ոտնձգություն և սադրանք անպատասխան չի մնացել և չի մնա: Բարի ծառայություն մեր զորքին: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

Տղամարդը քարով և կացնի բութ մասով հարվածներ է հասցրել 79 ամյա կնոջը

 Սյունիքի մարզում 79-ամյա կինը վիճաբանության ժամանակ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ. կասկածյալը ձերբակալվել է  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. ապրիլի 9-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում, բուժօգնության է […]

Ցուկենբերգը ներողություն է խնդրել Ֆեյսբուքից տվյալների արտահոսքի համար

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը այսօր ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում եւ խոստովանել, որ ընկերությունը թույլ է տվել տվյալների մասշտաբային արտահոսք, քանի որ չափազանց քիչ բան է արել օգտատերերի պաշտպանության համար։  Ցուկենբերգը բոլորից ներողություն է խնդրել։ «Մենք մեզ հաշիվ չէինք տալիս, որ ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է։ Սա իմ մեծ սխալն է, եւ ես շատ եմ […]

«Ոչ թե հանուն, այլ «ինադու»»/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը , անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին նկատեց, որ այդ շրջանում  ավելի խորացավ մենաշնորհը տնտեսության մեջ: Քաղտեխնոլոգի խոսքով ՝ կոռուպցիան, օրինակ, շատ տեսանելի հատվածներում՝ կադաստրում, ռեգիստրում, այնտեղ, որտեղ մտավ մեկ պատուհան, կարծես վերացել է, բայց որպես այդպիսին, որպես երևույթ չի վերացել, որովհետև այն […]

«Բաշար Ասադը ուժերի ամենամեծ լարումով շարունակում է պահպանել իշխանությունը»

  Քաղաքագետ Լևոն Շիրինյանն  այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադարձավ  Սիրիական ճգնաժամին: Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ Սիրիայում այժմ ընթանում է խոշոր տերությունների պայքար։ Թուրքիան փորձում է ապակայունացում մտծնել  տարածաշրջանում։   Այժմ սիրիական սահմաններին տիրող անհանգիստ վիճակը կարող է անմիաջական   կերպով ազդել նաև հայկական սահմանների վրա:  «Հայաստանը այսօր պետք է այդ ամենից մի դաս քաղի և […]

Խոսել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին non sense է. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի քննարկումը խորհրդարանում համարում է շատ կարևոր, որովհետև սա արտաքին քաղաքական կյանքի ամենակարևոր ուղղություններից է: Այս մասին նա նշեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ: Ըստ Շարմազանովի՝ այս ուղղության […]

Դիմադրեք սատանային

Հնազանդուեցէ՛ք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցէ՛ք սատանային, ու նա կփախչի ձեզնից:  Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կմերձենայ ձեզ: Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը.  տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան:  Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի:  Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէք. ով բամբասում է իր եղբօրը կամ […]

Երեւանում գնչուն բռնությամբ հափշտակել է կնոջ ոսկյա զարդը/տեսանյութ/

Կնոջ նկատմամբ բռնություն գործադրած ու ոսկեղենը հափշտակած գնչուն հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել էր ապրիլի 4-ին: Պարզվել է՝ շջրիկ առեւտրով զբաղվող երիտասարդը մարտի վերջին եկել էր կնոջ տուն: Կինը նրանից ապրանք է գնել՝ վճարելով 200 ԱՄՆ դոլար եւ 12 հազար դրամ: Վաճառականը նկատել էր, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի