29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2018

Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

big_b5e324ad1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-13-ը կլինի Սանկտ Պետերբուրգում` մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 47-րդ լիագումար, տնտեսական եւ ֆինանսների հարցերով, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ երիտասարդական ՄԽՎ նիստերին: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով […]

Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր

unnamed

 Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 17 դեպք: Համաճարակաբանական հետազոտության տվյալների համաձայն` առաջին դեպքերի հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերի հետ: Հիվանդներից 14-ը (82%) պատվաստված չեն, իսկ 3-ը` թերի պատվաստված: 17 հիվանդից 6-ը 1-4 տարեկան են, 3-ը՝ 5-9, 1-ը՝ 15, 2-ը՝ 20-29, իսկ 5-ը՝ 30-ից բարձր տարիքի անձինք: Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և […]

ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս մեքենա վարել

էդմոն մարուքյան

ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս մեքենա վարել: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ 1,5 առաջ դիմել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, նաև հարցը բարձրացրել էր հայ-ռուսական հանձնաժողովի նիստին, որից հետո մոտեցումները ներկայացվեցին, որ ԵԱՏՄ համաձայնագիրը բարձր է ՌԴ դումայի ընդունած […]

Բեկանել 6,5 տարվա ազատազրկման դատավճիռը. Հասմիկ Սարգսյանի կողքին իրավապաշտպաններն են

default

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում  ապրիլի 12-ին քննվելու է 10 հազար դրամ գողանալու մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանի բողոքն ընդդեմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, որով կինը դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման: Եթե դատավճիռն անփոփոխ մնա, Հասմիկը կհայտնվի ճաղավանդակի հետեւում, իսկ նրա երեքանչափահաս երեխաներն ու զինծառայության մեջ գտնվող եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող որդինկզրկվեն մոր խնամքից։ […]

Սերժ Սարգսյանի կառավարումն ու կադրային քաղաքականությունն ազդարարեցին, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունը, զոռբայությունը

կարեն ա

Կիսանախագահականից խորհրդարանականի անցման այս փուլում հետահայց դիտարկենք այն ճանապարհը, որ անցել ենք Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այն մթնոլորտը, որ նրա շնորհիվ ձևավորվել է մեր հասարակական-քաղաքական հարաբերություններում։ Սերժ Սարգսյանը մեր իրականություն ներմուծեց նոր քաղաքական մշակույթ, որի հիմքում հարգանքն է մարդու նկատմամբ։ Քաղաքացին, անհատը, մեր հասարակության, իշխանության ընկալումներում ամրագրվեցին որպես կարևորագույն արժեքներ, որոնց արժանապատվությունը, իրավունքները անձեռնմխելի են։ […]

Անշուշտ, եղել են թերություններ, բայց եղել են նաև շատ ձեռքբերումներ. Շարմազանով

1473762916-7717

Մենք այլևս ամբողջապես խորհրդարանական հանրապետություն ենք. այսօր Աժ հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ պետք է նաև իմի բերել, թե ինչպիսի պայմաններում ու ինչ արդյունքներով է ՀՀ-ն դարձել խորհրդարանական համակարգով երկիր: «Տնտեսական առումով ՀՀ-ն ԱՊՀ-ում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն և աճ ապահովված երկիրն […]

Վարչապետի մոտ քննարկել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր

unnamed

 Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքների տեղաշարժին և վարչարարությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին:    Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են ԵԱՏՄ տարածքում   ապրանքների և ծառայությունների ուղեկցող […]

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը

29597381_2014287855558266_4394554856981387383_n-1

Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշենք, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։ ՔՊ անդամների ազատ արձակումից […]

Համաձայնագիրը պատմական նշանակություն ունի ՀՀ-ի համար. Ֆարմանյան

սամվել ֆ

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ սա առանցքային համաձայնագիր է: Ֆարմանյանը հորդորեց` չշահարկել ԵՄ դեսպան Սվիտալսկու կողմից հաճախ կիրառվող «տնային աշխատանք» արտահայտությունը, որը, ըստ նրա, թեև բառացի թարգմանվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված