25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 9, 2018

30 ավտովթար երեք օրում. զոհվել է 3, վիրավորվել 38 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 113 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 41, մարմնական վնասվածք հասցնելու 29, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 8-ական, խուլիգանության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման ու ապօրինի ծառահատման […]

ՊԲ զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]

Dolce & Gabbana Alta Moda շքեղ շոուն՝ Նյու Յորքում /ֆոտոշարք/

Նյու Յորքում անց է կացվել Alta Moda շքեղ շոուն, որտեղ ներկայացվել են Dolce & Gabbana-ի բացառիկ զգեստները։  Զգեստները շքեղ էին, աչքի ընկնող ու բացառիկ։ Իսկ ցուցադրության ամենավառ ու տպավորիչ պահը եղել է մոդելներ Նաոմի Քեմբլի եւ Ջոան Սմոլլսի մուտքը՝ տպավորիչ զգեստներով։  

«Բառեր մի խնայեք…»

«ԲԱՌԵՐ ՄԻ ԽՆԱՅԵՔ…  Սև օրվա համար կարող եք տնտեսել փող, սննդամթերք կամ հագուստ։ Բայց բառեր՝ երբեք…  Երբեք մի խնայեք ու մի թաքցրեք ձեր լավագույն-նվիրական խոսքերը։ Շռայլորեն բաժանեք դրանք ձեր սիրելիներին, զարդարեք դրանցով ձեր եզակի մտերիմ մարդուն և նրա կյանքը զարդարեք։ Անշուշտ, կգա օրը, երբ աշխարհը կուչ կգա ծերության զսպաշապիկում… Այնժամ վախ կլինի և լռություն կլինի։ […]

«Եթե ձեզ թվում է, որ ես լավն եմ, հանեք վարդագույն ակնոցը». Եվա Ռիվաս

Երկարատեւ լռությունից հետո Եվա Ռիվասը կրկին գրառում է արել Instagram-ում: 30-ամյա երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Եթե ձեզ թվում է, որ ես լավն եմ, հանեք վարդագույն ակնոցը, վանեք խաբուսիկ հույսերը, եւ թող ձեզ այլեւս այդպես չթվա»:

Անձին մեղադրանք է առաջադրվել քննիչին պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ հանիրավի մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Քյարամ Քալաշյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, […]

Ժողովրդի համախմբվածության շնորհիվ կարելի է հասնել նրան, որ յուրաքանչյուր օրը լինի առանց Սերժ Սարգսյանի. Սանասարյան (տեսանյութ)

ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն այսօր հանրահավաքի ժամանակ ելույթում նախ շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին՝ առաջին օրն առանց Սերժ Սարգսյան պաշտոնյայի անցկացնելու համար: Նա  հայտարարեց, որ ութ օր Սերժ Սարգսյանը չի լինելու իշխանության ղեկին, եւ ժողովրդի համախմբվածության շնորհիվ կարելի է հասնել նրան, որ յուրաքանչյուր օրը լինի առանց Սերժ Սարգսյանի: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հայտարարեց, որ խորտակվող նավից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի