20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2018

Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի` «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումից առաջ հանդիպել է տանտերերի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ: ՀՖՖ նախագահն առանձնազրույց է ունեցել 51-ամյա մասնագետի հետ: Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարել է այն մասին, որ Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային հավաքայկանի գլխավոր մարզչի պաշտոնից, և որ նոր մասնագետի […]

Հայաստանը վճռական է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հաղթահարման գործում

 ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի`Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայիապրիլի 6-ին կայացած հանդիպման ընթացքումքննարկվել ենհամատեղիրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվելՄԻԱՎ/ՁիԱՀ-ի և վարակիչ այլհիվանդությունների դեմ պայքարին, Հայաստանին նվիրաբերված ժամանակակից սարքերով հագեցած, կենսաանվտանգության երրորդ մակարդակի շարժական երկու լաբորատորիաներումհատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ հետազոտությունների շարունակականությունն ապահվելուն ուղղված հարցերին։  Աննա Պապովան առաջարկել […]

Սոցհարցում. Ազգային Ժողովի արտաքին վեկտորները. տարվա ամփոփում

Հաշված օրեր անց՝ ապրիլին 9-ին, լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև ամփոփվում է Ազգային Ժողովի աշխատանքի մեկ տարին: Այս երկու նշանակալից իրադարձությունները շատ կարևոր են, քանի որ հանրապետությունն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Եվ հենց այս մասին էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և […]

Սեւան քաղաքի մոտակայքում մեքենան բախվել է քարերին. ուղեւորը մահացել է

Ապրիլի 6-ին, ժամը 20:46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին՝ Սեւան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սեւան քաղաքից դեպի Երեւան-Իջեւան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի 47 RV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Յ. […]

Նախարարի տեղակալը հանդիպել է հայկական մի շարք ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը հանդիպում էր կազմակերպել հայաստանյան 7 միջազգային խոշոր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նմանատիպ հանդիպում մեկ շաբաթ առաջ անցկացվել է ստարտափների հիմնադիրների հետ։ Նպատակն, ըստ նախարարի տեղակալի, թիմային աշխատանքի և քննարկման միջոցով ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված 2018-2019թթ. աշխատանքային պլանի կազմումն է։ Ընկերությունների տնօրենները ներկայացրել են կրթական, հարկային […]

Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակված Էրդողանի համակիրներից 2-ը ազատազրկման է դատապարտվել

2017 թվականի մայիսին Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների վրա հարձակված անձանցից 2 հոգի ազատազրկման է դատապարվել: Սինան Նարինը և Էյուփ  Յըլդըրըմը, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հետ հարձակվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցի մասնակիցների վրա, դատապարտվել են 1 տարի 1 օրվա ազատազրկման: Նշվում է, որ Նարինը և […]

Առողջության համաշխարհային օրն է

Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը (World Health Day): Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման […]

Արձակվել է շուրջ 3000 կրակոց

Ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:     ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի