25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2018

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 6-ի ցերեկը, 7-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-9-ը, բացառությամբ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի և Արցախի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 11-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 6-ի ցերեկը, 7-10-ը, […]

Փոխարժեքն՝ այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 7–ի դրությամբ՝ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 479.18 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ միջինը 482.29 փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է միջինը 585.54 դրամ փոխարժեքով, իսկ վաճառվում՝ միջինը 594.59 դրամով։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 8.20 փոխարժեքով, վաճառվում` միջինը 8.40 դրամով։

Դարեր շարունակ հայ կինը եղել է ընտանեկան համերաշխության և ներդաշնակության, հայկական ավանդական օջախի ամրության հենասյունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ   Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոն, որը կարևոր խորհուրդ ունի՝ ընդգծելու ու կարևորելու հայ մայրերի դերն ու նշանակությունը մեր կյանքում, նաև մեկ անգամ ևս մեր գնահատանքն ու ջերմությունը նրանց փոխանցելու համար:  Դարեր շարունակ հայ կինը […]

«Կինը և բնությունը» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի բնության պետական թանգարանում

ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել «Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Հայաստանի նկարիչների միության շուրջ տասներկու նկարչի աշխատանքները: Ցուցահանդեսը նվիրված էր Մայրության և գեղեցկության օրվան՝ ապրիլի 7-ին։ Բնության թանգարանի տնօրինության անունից ողջունելով հյուրերին՝ Հանրահռչակման և հասարակության հետ կապերի բաժնի պետ Գոհար Սամսոնյանը բարձր է գնահատել նմանատիպ միջոցառումների […]

Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել

Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ական է պայթել։ Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ 42-ամյա Էրհան Բուլութը գյուղից հեռու, սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։ Պայթյունի հետևանքով Բուլութը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Իգդիրի պետական հիվանդանոցից հայտնել են, որ թուրք գյուղացու կյանքին վտանգ չի սպառնում։ Աղբյուր` ermenihaber.am

«Երկրորդ նախագահն այլեւս ոչինչ չի կարող անել»

Ինչպես հայտնի է, մարտի սկզբին խորհրդարանում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ Մարտի մեկի դեպքերի վերբերյալ։ Ավելին ՝ կարծիքներ կնչեցին, որ ՀՀԿ-ականներն իրենց սլաքներն ուղղում են դեպի Ռոբերտ Քոչարյանը․ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հայտարարեց՝ ինքը և՛ տասը տարի առաջ, և՛ այսօր կարծում է ՝ Մարտի մեկի գործով հարկավոր էր հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանյան քաղաքական դաշտում կարծիքներ տարածվեցին այն […]

«Ազատամարտիկները միշտ պատրաստեն պատերազմել և հաղթել»/տեսանյութ/

«Ադրբեջանցիները կփորձեն լարվածություն ստեղծել, սակայն դուխ չեն անի պատերազմի սկսել, եթե իհարկե սատարող չլինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Գևորգ Գրիգորյանը: Գրիգորյանը նկատում է՝ քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքական գործիչները, իսկ ազատամարտիկները միշտ պատրաստեն պատերազմել և հաղթել: «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում և մեզ հասու խնդիր է այն, որ փորձ ունեցողներով՝ ամեն […]

Դու միայն այն դեպքում ես դառնում իրական, եթե ինչ-որ մեկը երկար ժամանակ սիրում է քեզ

– Դու միայն այն դեպքում ես դառնում իրական, – թավշե ճագարին բացատրում էր իմաստուն տարեց կաշվե ձին, – եթե ինչ-որ մեկը երկա՜ր-երկա՜ր ժամանակ սիրում է քեզ: Ո՛չ թե պարզապես խաղում է քո հետ, այլ՝ ԻՍԿԱՊԵՍ սիրում է: – Իսկ դա ցավո՞տ է, – հարցրեց Ճագարը: – Երբեմն, – պատասխանեց Կաշվե Ձին, քանի որ միշտ ասում […]

Արա Բաբլոյանը շնորհավորել է

«Սիրելի մայրեր, ի սրտե շնորհավորում եմ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Ձեզնից են սկսվում սերն ու նվիրումն առ հայրենիք, որոնք երբեք չեն վերջանում, ինչպես ձեր մայրական զգացմունքները: Կյանք պարգեւելու վեհ առաքելությունից հետո դուք շարունակական կարեւոր դեր ունեք մարդու, հասարակության ու պետության կյանքում: Ձեր սերմանած բարությունն ու ջերմությունն անդավաճան ուղեկից են միջանձնային ու նաեւ միջպետական շփումներում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի