25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2018

Վորոնեժում Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածները հիվանդանոցից դուրս են գրվել. ՀՀ դեսպանություն

Վորոնեժում Երեւան–Մոսկվա ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած բոլոր  քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի  դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ «Ի լրումն Վորոնեժի մարզում վթարի հետեւանքով տուժածների մասին նախորդ հաղորդագրությունների՝ հաղորդում ենք, որ ապրիլի 5-ին Վորնեժի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած վերջին քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 20-ին Մոսկվայի ժամանակով 9.00–ին  «Դոն» միջպետական […]

Մայրաքաղաքը զարդարել են հազարավոր վարդակակաչները

Երևանի այգիները, պուրակները, մայթերին հարակից ծաղկային տարածքներն արդեն գեղեցկացրել են գույնզգույն վարդակակաչները: Դեռ նախորդ տարվա նոյեմբեր ամսին տնկված 750-800 հազար վարդակակաչները գարնան առաջին ծաղիկներ են, որոնք մայրաքաղաքը կզարդարեն մինչև ապրիլի կեսերը, որից հետո դրանք կփոխարինվեն Երևանի ջերմատանն աճեցված և ներկրված սեզոնային ծաղիկներով: Նշենք, որ այս տարի մայրաքաղաքի ծաղկապատումն իրականացվելու է համաձայն Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումների […]

Ուժերի հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի. քաղաքագետ

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ ԼՂՀ հարցի շուրջ բանակցություններն իրենց սպառել են, և Հայաստան, հղում կատարելով սեփական պատմությանը, միջազգային վավերականություն ունեցող փաստաթղթերին, պետք է դուրս գա բանակցություններից: Այս մասին նա նշեց այսօր հրավիրված քննարկմանը: «Ես կխոսեմ մի քանի կարևոր հարցերի մասին․ Հայ- թուրքական արձանագրություններով Հայաստանը ընդունեց Թուրքիայի սահմանները, Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը մնացին և […]

Հրդեհ Կաքավաձոր թաղամասում

Ապրիլի 5-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարալանջին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար:

Արցախի խորհրդարանականների աշխատանքային այցը Լիբանան և Գերմանիա

Մարտի 21-23-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը գտնվում էր Լիբանանում։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով: Այնուհետև, մարտի 27-31 Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում […]

Ավտովթար Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում․ կան վիրավորներ

Ապրիլի 5-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E124» մակնիշի 20 SS 108 (վարորդ` Ա. Խ.) և «Opel […]

Քրիստոսն ամեն ինչ անում է, որ իր հետևորդները հավատան Հարությանը

Քրիստոսն ամեն ինչ անում է, որ իր հետևորդները հավատան Հարությանը: Հիշու՞մ էք, Ղուկասի Ավետարանում (24:36-44), նա հայտնվում է իր աշակերտներին, որպեսզի նրանք հավատան Հարությանը: Հետո նրանց ողջունում է ասելով «Խաղաղություն ձեզ, ես եմ, մի վախեցեք»: Հետո հարցնում է, թէ ինչու են կասկածներ ծագում առաքյալների սրտերում, ցույց տալով որ ինքը իրենց նույն ուսուցիչն է, ոգի չէ, […]

Հետեւի ականջները մի փոքր երեւում են. Սահակյանը Բյուրականում ամառանոց չի կառուցում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ներկայումս սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: Araratnews.am-ի հետ զրույցում Սահակյանը նշեց. «Նման բան չկա, եւ հոդվածը դիտարկում եմ ոչ շքեղ առանձնատուն սարքելու դիտանկյունից: Իհարկե, տուն կառուցելը, ծառ տնկելը, որդի ունենալը յուրաքանչյուր հայ տղամարդու սուրբ գործն է, բայց […]

«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանը դատարանում վատացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Դատաքննությունը դեռ չմեկնարկած ընդմիջվեց 40 րոպեով, քանի որ փաստաբան Սյուզաննա Խչեյանը տեղեկացրել էր, որ կներկայանա ուշացումով:  «Զինված խմբի»  պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն էլ հայտնեց, որ իր ինքնազգացողությունը վատ է, քանի որ լյարդի և թոքի հետ կապված խնդիրներ ունի: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի