25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2018

Հայաստանը ջանք չի խնայի ԱՄԷ հետ հարաբերությունները խորացնելու հարցում. Սերժ Սարգսյան

Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը եղել է համագործակցությունն արաբական երկրների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք կարողացել ենք բարիդրացիական, փոխադարձ շահավետ համագործակցություն […]

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները. – «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», – «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», – «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»։

Հասարակությունը միշտ էլ հաճույքով է դիտում սենսացիոն լուսաբանումները, բայց պետք է զգույշ լինել երեխաների դեպքում

«Վորլդ Վիժն» Հայաստանի Երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն ասում է, որ երեխաների մասին խնդիրներ լուսաբանելիս պետք է իրավական հարությանը հատկապես ուշադրություն դարձնել, ինչպես նաև բարոյական կողմերին: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա՝ պետք չէ երեխայի արժանապատվությունը վարկաբեկող նյութեր հրապարակել, քանի որ հետո այդ նույն երեխայի համար դժվար է […]

«Կարողա հարյուր տարի մնանք ստեղ, իյա..».Ապարը բարկացավ/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է գաղտնալսումների հրապարակման փուլում: Այսօրվա նիստի ժամանակ Արթուր Վարդանյանի շահերի  պաշտպան Լևոն Բարսեղյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է և չի կարող մասնակցել դատին: Գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը (Ապար) զայրացած միջամտեց. «Ինչքան կարա հիվանդ […]

Բակո Սահակյանի մոտ քննարկել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 6-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը հանձնարարել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետին, շրջվարչակազմերի ղեկավարներին կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար […]

Եղանակը՝ առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 6-ի ցերեկը, 7-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-9-ը, բացառությամբ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի և Արցախի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 11-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 4-5 […]

Վարչապետի մոտ քննարկվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, մասնավորապես, անդրադառնալով հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նշել է, որ դրանց շրջանակում անցում է կատարվում էլեկտրոնային համակարգի: Ըստ նախարարի՝ նախատեսվում է շահառուների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առողջապահական էլեկտրոնային համակարգից, […]

««Պեկան» 2 հազար է, «մակարը» 1 200».ո՞ւմից էր զենք գնում «Զինված խմբի» ղեկավարը/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է գաղտնալսումների հրապարակման փուլում: Դատարանում հրապարակվում են «Զինված խմբի» ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի և գյումրեցի տաքսու վարորդ Արթուր Հակոբյանի խոսակցությունների ձայնագրությունները: Հրապարակված գղտնալսման մեջ մասնավորապես ասվում է. Ա. Հ-Ինքը ասումա ախպեր ոչ մի պրոբլեմ չկա, նամակով ներկայացի ինչ պետքա կուղարկվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի