25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2018

Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի: Մինչդեռ օրերն ու իրադարձությունները մոռացվելու հատկություն ունեն, մի օր չենք լինի և մենք՝ մեզ հետ տանելով մեր հիշողությունները, բայց Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանի այգիներում տեղադրված արձանը հավերժ կմնա սերունդներին: Նարեկացու բրոնզաձույլ […]

Սպորտի նախարարը շնորհավորել է

Ապրիլի 6-ի՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ  մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, մարզասերներին: Սպորտն այն բացառիկ ոլորտն է, որը ծառայում է արդարության, համախմբման, մրցակցի նկատմամբ հարգանքի և համերաշխության համընդհանուր գաղափարներին: Սպորտը, լինելով նաև կրթության, զարգացման, առաջընթացի և խաղաղության խորհրդանիշներից մեկը, նպաստում է տարբեր ազգերի և հանրության ամենալայն շրջանակների ներկայացուցիչների միջև համագործակցության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարների տարածմանը և հաստատմանը: 2013 թվականի օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովը, ապրիլի 6-ը հռչակելով Սպորտի […]

Կոտրել են հյուրանոցի գույքն ու ծեծել հյուրերին

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` մի խումբ անձանց կողմից բռնության և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վերաբերյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ֆրունզե, Վահե, Արտակ Բադալյաններն ու Հովիկ Հովակիմյանը որպես զենք օգտագործվող առարկաներով կոտրել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրի գույքն ու բռնություն գործադրել այնտեղ հյուրընկալված անձանց նկատմամբ` ծեծի ենթարկելով ու մարմնական վնասվածքներ […]

Ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցությունը. Ս․ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:  Հանդիպման սկզբում Պատգամավորների պալատի նախագահը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է Իտալիա և Վատիկան նրա այցի ընթացքով: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է բավականին ջերմ մթնոլորտում կայացած այցի հագեցած օրակարգը և արդյունքները` հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտո Ֆիկոյին` Պատգամավորների պալատի նախագահի […]

Կառավարությունում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ  այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է  համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային  40  հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված  գումարից համայնքների  ներդրումը կազմում է  791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը  պետական […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:  Նախագահ Մատարելլան ողջունել է հյուրին և մեծ պատիվ համարել Նախագահ Սարգսյանի հետ երեք տարի առաջ ունեցած իր վերջին հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում: Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը կայանում է […]

Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում դեսպան: Այդ պաշտոնում նա կփոխարինի Իվան Վոլինկինին: Ս.Կոպիրկինը ծնվել է 1962 թ-ին: Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը, նա Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալն էր:

Քննություն է տարվում՝ պարզելու նորածնի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. ապրիլի 3-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ  իր քույրն ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը կեսարյան հատումով՝ հղիության 7-րդ ամսում,  ունեցել է արական սեռի երեխա, ով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի