19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2018

Ռուբինա Մարկոսյանն այսօր ավելի լավ է զգում իրեն

Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի սպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից ՌԴ երեք քաղաքացիներն արդեն այսօր դուրս կգրվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցում  կմնան միայն քույր և եղբայր Ռուդոլֆ և Ռուբինա Մարկոսյանները։ Նշենք, որ Ռուբինա Մարկոսյանն այսօր ավելի լավ է զգում իրեն:  

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ ապրիլի 4-ին ժամը 09.00-19.00-նկդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3-ից-25 փողոցների և  նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Երևանը շարունակում է աշխատել ռուսաստանյան գործընկերների հետ «Իսկանդեր» համալիրների ձեռքբերման ուղղությամբ. Վ. Սարգսյան

Երևանը շարունակում է աշխատել ռուսաստանյան գործընկերների հետ «Իսկանդեր» համալիրների ձեռքբերման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Մենք անընդհատ աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ զենքի առաքումների հնարավորության, այդ թվում, ֆինանսական գործիքակազմի շրջանակում», – ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին՝ արդյո՞ք Հայաստանը երրորդ վարկն է ակնկալում Ռուսաստանից «Իսկանդեր» համակարգերի ձեռքբերման համար, որոնք պետք է […]

Մեկնարկել է Արցախի խորհրդարանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա

Ապրիլի 3-ից Դրոմի նահանգում մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանում Արցախի պատվիրակությանն ընդունել է քաղաքապետ Մարլեն Մուրյեն։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Աշոտ […]

Արմեն Սարգսյանը Աստանայում հանդիպել է ղազախահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպել է ղազախահայ համայնքի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հետ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը, կարևորել Ղազախստանում ապրող հայերի մշակութային, լեզվական, ազգային ինքնատիպության պահպանումը: Ծավալված մտքերի փոխանակման […]

«Պայքարելու ենք, որ փրկենք երկիրը». գնդապետ Ավետիսյանի հայտարարությունը/տեսանյութ/

«Բոլորս էլ գիտենք, որ հայ ժողովուրդը դժգոհ է ստեղծված իրավիճակից և բոլորս փոփոխություն ենք ուզում: Պետք է պայքարենք, որ ՀՀ քաղաքացին ազատ ապրի և ամեն քայլի նրանց իրավունքները չոտնահարվեն: Պայքարելու ենք, որ փրկենք երկիրը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում անժամկետ նստացույց հայտարարած ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ավետիսյանը բոլոր ընդդիմադիր անհատներին և կուսակցություններին միավորման կոչ […]

Ղարաբաղը վերադարձնելու քարոզչությունը կոշտանում է. Առավոտ

Ադրբեջանում ապրիլի 11-ին սպասվող նախագահական ընտրություններին ընդաոաջ՝ ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունները եւ կազմակերպում են զանգվածային բողոքի երթեր, որոնց ժամանակ հնչում են հակահայկական կոչեր: Այս մասին երեկ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ սոցիալական խնդիրներին ու կոռուպցիային առնչվող կոչերից բացի՝ ցույցի ժա­մանակ պարզվել են «դատապարտեք հայկական ահաբեկչությունը», «վերադարձրեք Ղարաբաղը», «չենք զի­ջի Ղարաբաղը […]

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները կտա դատաբժշկական փորձաքննությունը»,-ասաց նա: Դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացել նաև ոստիկանությունը: ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել նորածնի մահվան վերաբերյալ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, կմեկնի Վատիկան, ուր ապրիլի 5-ին կմասնակցի Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի