24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2018

Մաքսային տեսուչների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ: Արդյունքում բացահայտվել են մաքսային տեսուչներին կաշառք տալու նոր դրվագներ: Մասնավորապես, պարզվել է, որ տարբեր ապրանքների անօրինական ներկրման հարցում ՊԵԿ պաշտոնատար անձանց հովանավորչությունը […]

Ընտրական գործընթացի ժամանակ արձանագրված իրողությունները դրանց նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից ունեցել են բացասական ազդեցություն. ՄԻՊ

Տեխնիկական վրիպակի պատճառով մարտի 30-ին Ազգային ժողով է ուղարկվել Պաշտպանի տարեկան հաղորդման ոչ վերջնական տարբերակը, որտեղ «Ընտրական իրավունք» բաժնից դուրս են մնացել Պաշտպանի կողմից արձանագրված կարևոր դիտարկումներ։ Տարեկան հաղորդման վերջնական տարբերակն արդեն ներկայացվել է Ազգային ժողով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ընտրական իրավունք» բաժինը պարունակում է մանրամասն վերլուծություն 2017 թվականին տեղի ունեցած ընտրական գործընթացների, ընտրակաշառքի […]

Էրեբունու ծառայության ղեկավարի գլխին էր քար կպել.թեժ իրավիճակ դատարանում

Երեւանի ընդհա նուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին անկարգությունների գործով դատական նիստը: Վկայության համար դատարան էր հրավիրվել ոստիկանության աշխատակից Վահան Կարգյոզովը: Մեղադրողը վկայի ցուցմունքից հետո հայտարարեց, որ հակասություններ կան վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ եւ միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը։ «Հակասությունն այն է, որ վկան այստեղ ասաց, թե չի […]

Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին 2 նախագահները հայտարարել են ռուսական S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարման ժամկետների արագացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին:   Ասուլիսին առաջինը ելույթ ունեցած Էրդողանը, անդրադառնալով թեմային, ասել է. «S-400 համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի որոշումն […]

Վայոց Ձորի մարզում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Շատին գյուղի, Եղեգնաձոր քաղաքի` Լևոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Սեֆիլյանը տասը ամսվա ընթացքում մեկ անգամ արտահայտվելու հնարավորություն չի ունեցել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացում Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց՝ վերջին խոսքում ժիրայր Սեֆիլյանը  կանխատեսել է՝ շուտով հայ ժողովուրդը պետք է վերամիավորվի «Իսկ  այդ խոսքերում չկար որևէ մի բան, որը կարող էր քրեական հետապնդման կամ նյութերի նախապատրաստման հարց առաջանար», – ասաց բանախոսը: Փաստաբանը  նշեց՝է  օրենքով սահմանված կարգով դատավճիռը պետք է ուղարկվեր 5 օրերի ընթացքում: 3 […]

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը։ Այս մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի […]

Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել առողջապահական ծրագրերին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` նորանշանակ ղեկավար Ադաննա Ճուկվումայի (առողջապահական ոլորտի մասնագետ) գլխավորությամբ։ Թիմի կազմում էին  գործառնությունների ավագ պատասխանատու Ջոհան Անգերսը, ծրագրի օգնական Գաբրիել Ֆրանսիսը և առողջապահական հարցերով խորհրդատու Մարիաննա Կոշկակարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի համաձայնագրի փոփոխությունը, որը ստորագրման փուլում […]

«Սա մանկապարտեզ չէ, որ ասեն՝ խաղալիքն իմն է» /տեսանյութ/

 Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ ՌԴ-ն  Ադրբեջանին զենք  է  վաճառում, որպեսզի որոշակի  ազդեցություն  ունենա  Ադրբեջանի վրա:  «Պետք է հասկանանք՝ դա Ռուսաստանի շահերից է բխում, սա մանկապարտեզ չէ, որ ասեն՝  խաղալիքն իմն է: Զենքը վաճառել է, իսկ գիտե՞ք դրա հետ ինչքան է զինամթերք է տվել: Բացի այդ՝ պետք է հիշել, որ նույն ՌԴ-ն մեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի