23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2018

«Ավրորա»-ի հաջորդ գործադիր տնօրենն է լինելու Հարութ Շիթիլյանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը։ Պաշտոնավարման շրջանը նա կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը այս բացառիկ նախաձեռնության սկզբնավորման օրից։ ««Ավրորան» ծնունդ է առել Հայաստանում, բայց այժմ վերածվել է համաշխարհային նախագծի։ Մեկնարկից ի վեր մարդասիրական այս նախաձեռնության դռները […]

«Իմ քայլը» Սպիտակում (ֆոտո)

«Իմ քայլը» քաղաքացիական շարժումը, որ իրականացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, շարունակում է իր քայլարշավը: Կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով.  Օր 4-րդ #ԻմՔայլը Սպիտակում:  

Քրիստոսը հնարավորություն է տալիս

Մարդիկ ծաղրում էին խաչված Քրիստոսին, երբ Նա խաչի վրա ցույց տվեց Իր սերը հենց այդ մարդկանց հանդեպ։ Չէ՞ որ, եթե Նա իջներ խաչից, «փրկեր Ինքն Իրեն», մի՞թե ինչ որ մեկը կկարողանար կանգնել Տիրոջ փառքի առաջ… Սակայն Տերը խաչվեց, մեռավ ու հարություն առավ՝ շատերիս տալով հնարավորություն ոչ թե պարզապես ապրելու, այլ՝ շտկելու մեղքը և արժանանալու փրկության։  […]

Մանե Թանդիլյանի հրատապ գրությունը Վարդևան Գրիգորյանին

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ   Հարգելի՛ պարոն Գրիգորյան, Քաջատեղյակ եք, որ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը, որը կառուցվել էր տարիներ առաջ, ներկայումս չի գործում և ջրահեռացման համակարգի փաստացի բացակայությունը համայնքի համար առաջացնում է կոմունալ և հակասանիտարական խնդիրներ: 26.03.2018թ. ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ի պատասխան […]

Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել։ Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։ Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են […]

Սուրբ Հարության տոնին ընդառաջ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց 20-րդ բնակարանը

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ օրերս տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 20-րդ բնակարանի հանձնման արարողությունը: Հերթական բնակարանը գնվեց ԱՄՆ «Հայրենիք միության» միջոցով լոսանջելեսաբնակ Կարո և Աղավնի Գուրյանների ֆինանսավորմամբ՝ Կարոյան բազմազավակ ընտանիքի համար։ Կարոյան ընտանիքը բաղկացած է 8 անձից՝ ամուսինները և 6 երեխաները: Բազմազավակ այս ընտանիքը սակայն չունի սեփական […]

Դրա համար էլ Ալիևը ուզում է վերցնել Երևանը. Գառնիկ Իսագուլյան/տեսանյութ/

«Մենք պետք է նշենք, որ բանակում թերություններ են արձանագրվում, հատկապես երբ լինում են ռազմական բախումներ:Ապրիլյան պատերազմը ի ցուց դրեց որոշակի թերացումներ հատկապես առաջին գծում: Հետագա գործնեության ընթացքում Պաշտպանության բանակը և երկու պետությունների Գերագույն գլխավոր հրամանատարները ձեռնամուխ եղան թերացումների վերացմանը»,-այսօր՝ ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանի խոսքով՝ 2016 […]

Ռուսական զլմ-ների անդրադարձը՝ Երեւանում տեղի ունեցած պայթյունին /տեսանյութ/

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Երեւանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունին՝ շեշտադրելով, որ պայթյունի արդյունքում Ռուսաստանի 3 քաղաքացի է վիրավորվել։ Հիշեցնենք, որ  ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի