25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2018

Ալիևի բարի ախորժակը կխեղդենք. երկրապահը պատրաստ է/տեսանյութ/

  Ապրիլյան պատերազմի զոհերի ոգեկոչման արարողությունների շարք էին կազմակերպել պատանի երկրապահները: Նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ վարչության տարածքի խաչքարերի պուրակում, ապա՝ Եռաբլուրում: Եռաբլուրում ծաղիկներ խոնարհվեցին անհայտ կորած ազատամարտիկների խորհրդանշական հուշարձանի մոտ, Սպարապետի, զոհված երկրապահների շիրմաքարերի մոտ, իսկ ոգեկոչման հիմնական արարողությունն իրականացվեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների շիրմաքարերի մոտ: Զուգահեռաբար հիշատակման արարողություններ էին կազմակերպվել ամբողջ Հանրապետության եւ Արցախի […]

Ամեն ինչ լավ է, ամուր հողի վրա ենք հիմա. ապրիլյան պատերազմի մասնակից

«Նստվածք կա ներսումս, որը երբեք չի մոռացվում, չգիտեմ՝ սրտիս է էլի, չի ստացվում մոռանալ այդ օրերը»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ապրիլյան դեպքերը նկարագրեց վիրավոր զինծառայող Հովհաննես Պողոսյանը, ով այժմ բուժվում է նորաբաց վերականգնողական կենտրոնում: Հովհաննեսը վերհիշեց, որ գիշերն են պայթյունի ձայն լսել, որից հետո էլ սկսվել են հիմնական գործողությունները: «2-ի մոտերն էր, պայթյունի ձայն լսեցի, […]

Ապրիլի 3–ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի  3–ին՝  ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն    «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման » ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Միլենա  Մանվելյան:   ԹԵՄԱ ՝  Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությունը.  ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցելվու մտավախությունն ու վտանգները. խնդրի շուրջ  […]

Ինքնության վրա հիմնված արտաքին քաղաքականություն. Վիկտոր Ենգիբարյան

Վերջին երկու տարիներին համաշխարհային քաղաքական գործընթացներն ավելի մեծ փոփոխությունների են ենթարկվել, քան վերջին քսանհինգ տարիներին։ Ակնհայտ է նաև, որ փոփոխությունների արագությունը գնալով մեծանում է։ Չինաստանի նախագահ Սի Ծիփինի «հավերժ նախագահ» ընտրվելը, Դոնալդ Տրամպի «Ամերիկան առաջին տեղում» (America First) քաղաքականությունը, ՌԴ դիվանագիտական ճգնաժամն արևմտյան աշխարհի հետ և էլի շատ հանգամանքներ հուշում են, որ սառը պատերազմից հետո […]

Գարիկ Մարտիրոսյանի նոր՝ МАРТИРОСЯН OFFICIAL շոուն /տեսանյութ/

ТНТ հեռուստաալիքով մեկնարկել է Գարիկ Մարտիրոսյանի «Մարտիրոսյան Official» նոր շոուն։ Երեկվա առաջին թողարկումը նվիրված էր Ծիծաղի օրվան, ու հայ շոումենին հյուրընկալվել էին Լև Լեշչենկոն, Եգոր Կրիդը, «Միսս Ռուսաստանը», Ֆյոդոր Բորդարչուկը, Ջիգանը, Գարիկ Խարլամովը, Օլգա Բուզովան (հեռախոսով) ու այլ աստղեր։

ՀՊՏՀ ուսանողները մոմավառություն էին կազմակերպել քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

Ապրիլի 1-ի ուշ երեկոյան Թաթուլ Կրպեյանի անվան այգում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։ Հարյուրավոր երիտասարդներ աղոթք հնչեցրին, կատարեցին ՀՀ օրհներգը, ծաղիկներ խոնարհեցին տղաների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որը 2016 թվականին տեղադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական […]

«Եթե մի թիզ հող անգամ նվաճվի, ապա հասարակական ցնցում կլինի» (տեսանյութ)

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի համոզմամբ՝ այսօրվա դրությամբ մեր բանակի մարտոթնակության աստիճանն առավել բարձր է, բանակն ամեն րոպե պատրաստ է արձագանքելու ցանկացած սադրանքների, որոնք բացառված չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի մշտական պահվածքը: «Սակայն մի շարք հանգուցային խնդիրներ մնացին, թե ինչու տանկերում վառելիք չկար, օրինակ: Մենք արդեն առաջնորդվում ենք աստվածաչնյան առակով, որ արթուն եղեք, որովհետև չգիտեք հարձակման ոչ օրը, ոչ […]

Սյունիքի մարզում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մանրամասներ

Սյունիքի մարզում, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «որովայնի «առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել է։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն […]

Գրեթե բացառվում է անակնկալության գործոնը. Բակո Սահակյանի խորհրդականը պատերազմից

Երբ մենք խոսում ենք «ապրիլյան դասերի» մասին, պետք է հաշվի առնել, որ դա պետական բոլոր կառույցներին է վերաբերում, որովհետեւ միայն առաջին հայացքից է դա կապված ուժային կառույցների հետ: Այս մասին «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով՝ պետական ողջ ապարատն իր հստակ գործառույթներն ունի ինչպես համեմատաբար խաղաղ, այնպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի