25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2018

Ժողովրդավարական երկրի դեսպանն այլ բաներ չէր կարող հայտարարել. ՀՀԿ-ն՝ ԱՄՆ դեսպանից

«Ուզելը քաղաքական կատեգորիա չէ, քաղաքական կատեգորիան քաղաքական արդյունավետությունն է, քաղաքական ծրագրերն են, մենք այդ հարցը չենք քննարկել»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ ուզում են տեսնել «Ծառուկյան» դաշինքին կոալիցիայում, թե ոչ: Շարմազանովի խոսքով՝ երբ որ նման հարց քննարկվի, ինչպիսի որոշման էլ հանգեն, կներկայացնեն: «Այս պահին մեր օրակարգում կառավարության […]

Ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում

 Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները  ներկայացրել են այդ ուղղությամբ իրականացված վերլուծությունների և ուսումնասիությունների արդյունքները: Քննարկվել են  ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական  պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները: Քննարկումների արդյունքներով վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է […]

Այս 10 տարիներն ապագա պատմաբանները կձևակերպեն որպես բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան. Շարմազանով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բնութագրում է որպես բարեփոխումների ու պետականաշինության տարիներ: «Դա բարդ ժամանակաշրջան էր, մարտահարվերներով լի ժամանակաշրջան էր, և պետք է նշեմ, որ գրեթե բոլոր ոլորտներում մենք հասել ենք լուրջ հաջողությունների»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանը տարին փակել է […]

Ադրբեջանին պետք է շատ հստակ իր տեղը դնել. ՀՀԿ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի չէ, որ հերթական անգամ այլ երկրի ազգությամբ հայ քաղաքացուն արգելել են մտնել Ադրբեջան: Հիշեցնենք, որ օրեր առաջ ազգությամբ հայ, բայց Էստոնիայի քաղաքացուն արգելել էին մուտք գործել Ադրբեջան: «Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ռասիստական ու ֆաշիստական էությունը: Փաստ է, որ դա գործողություն է , որը […]

Նրանք դուրս չեկան այդ դժոխքից․ Կեմերովոյի հրդեհում մայրը կորցրել է երկու դուստրերին /ֆոտո/

Կեմերովոյի «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը խլեց 64 հոգու կյանք։ Նրանց մեծամասնությունը երեխաներ էին։ Զոհերի թվում են նաեւ լուսանկարներում պատկերված այս երկու փոքրիկ գեղեցկուհիները։   Նրանց մայրը՝ Օլգա Զադոենկոն, Ինստագրամում պատմել է հրդեհի մասին եւ թե ինչպես են դուստրերը՝ Վերոնիկան եւ Վասիլիսան, զոհ դարձել դրան։ «Մարտի 25 ին իմ դուստրերը կինոսրահում էին։ երկար սպասված […]

Չի կարելի օրվա կեսը լինել օրինական, մյուս կեսին՝ անօրինական. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Վարչապետության հետ կապված ՀՀԿ-ն դեռ ինստիտուցիոնալ, պաշտոնական քննարկում չի ծավալել, երբ քննարկենք, կասենք: Ես իմ անձնական տեսակետը հայտնել եմ, մնում եմ այդ կարծիքին: Մենք ընդունելու ենք որոշումը, որը բացառապես սպասարկելու է ՀՀ պետական ու ազգային շահը՝ հաշվի առնելով արտաքին ու ներքին մարտահրավերները»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրոներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասախանելով […]

Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը

ՀՀ Ազգային ժողովի այգում մարտի 29-ին նշվել է Հանամի տոնը, տեղի է ունեցել ճապոնական սակուրաների մասին ցուցանակի բացման արարողություն: Վերջինս ազդարարում է, որ ծառերը խորհրդարանի այգում տնկվել են ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան […]

ՀԱՊԿ-ը մեկ անգամ չէ, որ խոսել է, և այն եզակի կառույցն է, որ դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները ՀՀ տարածքում. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ որոշում է ընդունել ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին: Այնտեղ նշվում է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վերահաժողովի քաղաքական հանձնաժողովը հղում է անում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի