19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

Հիմնադրվեց «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա»-ն

Այսօր` փետրվարի 28-ին  կայացավ  «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարարակական կազմակերպության  շնորհանդեսը։ Նորաստեղծ ՀԿ-ի նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում գործող պրոֆեսոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրերի իրագործման համար։   «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիան» հիմնադրվել է ՀՀ-ում գործող առաջատար շինարարակական կազմակերպությունների ղեկավարների և ոլորտի փորձագետների կողմից և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 2017 թվականին: «Ասոցիացիա ստեղծելու գաղափարը ճանապարհաշինարարների մոտ առաջացել […]

Հարձակում Թուրքիայի դեսպանատան վրա Գերմանիայում

Փետրվարի 28-ին դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։   Անվտանգության մարմիններին շեղելու նպատակով հարձակումն իրականացնողները դեսպանատան դիմաց նետել են ծխաբեր նռնակներ, իսկ հետո  դեսպանատան ուղղությամբ նետել կարմիր, կանաչ և դեղին գույնի ներկեր։ Ի դեպ, վերոնշյալ գույները խորհրդանշում են «Քուրդիստանի» դրոշը։ Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը իրականացրել […]

Մարտի 1–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 1–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը: ԹԵՄԱ ՝  Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդ նախագահին կընտրի մարտի 2-ին. ՀՀ նախագահի նոր ընտրակարգի լեգիտիմությունը եւ դրա կարգավիճակը. ՀՀ քաղաքացու Սահմանադրական իրավունքը ՀՀ նախագահի նոր ընտրակարգում:

Գևորգ Կոստանյանն ընտրվեց

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Գևորգ Կոստանյանը՝ 63 կողմ և 30 դեմ ձայներով: Իր ելույթում Կոստանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին քվեարկության համար՝ և կողմ, և դեմ քվեարկածներին, որովհետև հարգում է սկզբունքայնությունը: «Եվ ես ինքս շատ սկզնունքային մարդ եմ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ նախկին նախագահ […]

Պահանջում ենք ազգայնացնել օդանավակայանը.Անահիտ Թարխանյանի կոչը

Սիրելի երիտասարդներ, Հայաստանի պետականության վերականգնման պահից անցել է գրեթե 100 տարի։ Այս ժամանակահատվածում մեր պապերն ու հայրերը կարողացան բզկտված և թալանված երկրից ստեղծել զարգացած և ապագային միտված պետություն։ Նրանք կառուցեցին քաղաքներ և ճանապարհներ, գործարաններ և աստղադիտարաններ, կայարաններ և օդանավակայաններ։ Միջազգային հանրության կողմից ճանաչված անզուգական շենքերը և շինությունները դարձել են մեր ազգի հպարտությունը և համարվում են […]

Ինչպիսի՞ն է իմ նոր շապիկը․ բլոգեր Լապշինը՝ հայ զինվորի պատկերով վերնաշապիկով /ֆոտո/

«Ընկերներ, ինչպիսի՞նն է իմ նոր շապիկը: Այն շատ առանձնահատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- սոցիալական ցանցում գրել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Լուսանկարում նա կրում է հայ զինվորի պատկերով շապիկ:  

Առողջապահության նախարարությունը մենաշնորհային դարձնելու ծրագիր է իրականացնում. Մարինա Խաչատրյան /տեսանյութ/

  «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, բժշկուհի Մարինա Խաչատրյանն,  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  խոսելով  այն մասին, որ մարտի մեկից  Հայաստանում վաճառվողց դեղերի մեծ մասը վաճառվելու է միայն դեղատոմսով, ասաց՝ Առողջապահության նախարարությունը մենաշնորհային դարձնելու ծրագիր է իրականացնում:  Բանախոսը նշեց՝ նմանատիպ գործընթաց եղել է հարևան  Վրաստանում. Փաստերը ցույց են տվել՝ դա  կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:  «Առողջապահության նախարարությունում […]

Չի կարելի պատգամավորներին վիրավորել. Շարմազանովն՝ ԱԺ փոխնախագահին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ առնվազն կոռեկտ չէ, երբ հարցականի տակ ես դնում սեփական խմբակցության անդամի ստորագրությունը: «Բոլոր խմբակցությունների պատգամավորները հանձնաժողովի կազմում ներառված են»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կեղծիքներ են եղել։ «Եթե «Ելք» խմբակցության ղեկավարն ավելի շատ է վստահում […]

Ուրեմն Նաիրա Զոհրաբյանն էլ թող այդ գործի շրջանակներում որպես վկա գա. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պահանջում է քրեական գործ հարուցել՝ պարզելու, թե ինչպես են ԲԴԽ անդամների ընտրությունների ժամանակ կեղծվել «Ելք»-ի պատգամավորների քվեաթերթիկները։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քվեարկությունը մանիպուլյացիայի հետևանք է, և «Ելք»-ի բոլոր անդամները դեմ են քվեարկել։ Ընթացակարգերը պետք է նայել, թող քրեական գործ հարուցվի։ Մենք պնդում ենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի