20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2018

6 ակումբ, որոնց դարպասը Մեսսին գոլ չի արել

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին միայն 6 ակումբի է, որի դարպասը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը չի կարողացել գրավել այդ մրցաշարում: Դրանք են իտալական «Ուդինեզեն», Լիսաբոնի «Բենֆիկան», անգլիական «Լիվերպուլը», Կազանի «Ռուբինը» , Միլանի «Ինտերը»  և Մադրիդի «Աթլետիկոն»:

Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ

Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։

Հիմա ուրախանում են, հետո կպարծենան ու կհասկանան. Էմմի

Երգչուհի Էմմին Instagram-ի իր բլոգում տեղադրել է որդիների լուսանկարը՝ Առնո Բաբաջանյանի արձանի ֆոնին։ Հիշեցնենք, որ հայտնի արձանի հեղինակը Էմմիի հայրն է՝ Դավիթ Բեջանյանը։ Լուսանկարին կից Էմմին գրել է. «Հիմա ուրախանում են: Տարիներ հետո կպարծենան և կհասկանան Երևանի կարևորությունը իմ կյանքում: Կգիտակցեն թե ինչ է իրենց թողել պապիկը վարդագույն Երևանի կենտրոնում»։

Լոբիով և վարունգով աղցան. Պահքի ուտեստներից

Henaran.am-ն այսօր ներկայացնում է ևս մեկ պահքային ուտեստ: Լոբիով և վարունգով աղցան 500 գր. լոբի կես բաժակ ջուր 3 հատ վարունգ սամիթ 2 ճ. գդալ բուսական յուղ Լոբին խաշել քիչ քանակությամբ ջրում: Պաղելուց հետո ավելացնել բարակ կտորներով կտրտած վարունգը, ավելացնել աղ և մանր կտրտած սամիթ, համեմել բուսական յուղով:

Փորձարկվեցին հայ մասնագետների ստեղծած անօդաչու թռչող սարքերը /տեսանյութ/

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց Գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը։ Կենտրոնում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում: Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ընդգծեց՝ այս կենտրոնը բարելավելու է ինժեներական կրթության կազմակերպման որակը։ Նմանատիպ ծրագրերում ներգրավվելու են հատկապես երիտասարդները։ ԱԹՍ-ներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի