25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 19, 2018

Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: «Հարգելի գործընկեր, Խոր ցավով տեղեկացանք Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, […]

Ոտքով հարվածել են սեղանին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել. մանրամասներ բժիշկների ծեծկռտուքից

Սկզբում  բժիշկներ Արթուր Նասիբյանը վեճի է բռնվել  նույն  բաժանմունքի   բժիշկներ Արտակ եւ Արման  Սարգսյանների հետ:  Նրանք էլ  ծեծել են իրենց հետ վիճաբանողերին: Այնուհետ ծեծկռտուքը շարունակվել է հիվանդանոցի այլ սենյակում: Արթուր Նասիբյանին է միացել նրա բժիշկ եղբայրը՝ Արմեն Նասիբյանը:  Եղբայրները մտել են բուժքույր Աննա Ադամյանի սենյակ եւ տեւական ժամանակ նրան անպատիվ խոսքեր ասել, հայհոյել ու հարվածել […]

Առաքելական Հայաստան». «Ռոսիա» հեռուստաալիքի անդրադարձն «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը»

«Ռոսիա Կուլտուրա» («Россия Культура») հեռուստաալիքով հեռարձակվել է «Ոտքով…» հաղորդման նոր մասը՝ նվիրված «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը»՝ Հայաստանին: Հեղինակ-վարող Միխայիլ Ժեբրակն «Առաքելական Հայաստան» խորագրով անդրադարձը սկսել է Մոսկվայում գտնվող Փրկչի տաճարից, որտեղ ի նշան հայ-ռուսական դարավոր սերտ հարաբերությունների կանգնեցված է հայկական խաչքար: Այնուհետև նկարահանող խումբը հայտնվում է համայն հայության հոգևոր կենտրոն համարվող Էջմիածնում: Դրան հաջորդում է […]

Բրոնզե մեդալ A դասի մրցաշարից

2018թ. փետրվարի 15-ից 17-ը Մինսկում 17-րդ անգամ  անցկացվեց Սամբոյի Բելոռուսի բաց առաջնությունը, ուր խաղարկվում էին երկրի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները: Աշխարհի շատ երկրների առաջատար մարզիկների թվում ասպարեզ մտան նաև Հայաստանը ներկայացնող սամբիստներ, որոնցից Դավիթ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ: Հատկանշական է, որ մրցումներն անց էին կացվում Մինսկի […]

Ավազակային հարձակում «ՎՏԲ» բանկի վրա. Հրատապ

Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ի վրա այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա նշում է, որ ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 16:00-ին, այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Նշենք, որ հարձակվողները եղել են […]

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:  ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

«Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից». Էդուարդ Շարմազանովը՝ ուսանողներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպել է Երեւանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ Ազգային ժողովում: Հանդիպման ընթացքում տեսակետներ են ներկայացվել երկրի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացների առնչությամբ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին ուղղվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես արտագաղթի կանխման, իշխանություն-ընդդիմություն […]

Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել

Քրդական «Mezopotamya» գործակալության թղթակից Մելիքե Ջեյհանը և թողարկող խմբագիր Էլիֆ Չեթիները Ստամբուլում բերման են ենթարկվել: Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ լրագրողները ձերբակալվել են Ստամբուլի Հաջը Ահմեթ թաղամասում, որտեղ վերջիններս պատրաստվում էին ռեպորտաժ նկարել: Նրանք, առանց որևէ բացատրության ձերբակալվել ու տարվել են ոստիկանական բաժանմունք: Մինչև այժմ հայտնի չէ լրագրողների ձերբակալության պատճառը: Աղբյուր`    Ermenihaber.am    

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 19-ին՝  ժամը 14:30-ի դրությամբ, Աբովյանի, Գավառի,  Ճամբարակի  և  Տավուշի    տարածաշրջանների  ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և  աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի