20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2018

Արսենը վիրավորվեց ու ողնաշարային վնասվածք ստացավ. իրական հերոսի մասին

Արսեն Հովհանիսյան`ես հավատում եմ, որ դու հոգով մի դար ես, մի պատմություն, քանզի կյանքի ու մահվան մեջտեղում կանգնողը չի կարող գաղափարի զինվոր չլինել Դժվարանում եմ գրել զգացածիս մասին, գրել հասարակ, պարզ, առանց շատախոսության;Հայրենասիրությունը ծնվում է մարդու հետ, ապրում նրա հետ, աճում և ամրապնդվում է կյանքի ընթացքում։ Շարքային նորակոչիկ, թե սպա, փորձառու հրամանատար, թե գեներալ, բոլորը […]

Իշխանությունները վախենում են ըմբոստությունից, փողոցային պայքարից. փորձագետ

«Պետք է տեսնել, թե ինչը կարող է իշխանություններին զսպել այդ հարցում: Եթե որևէ ըմբոստություն չլիներ, մենք լսեինք հանձնաժողովի նախագահներին այդ հարցում կամ այլ պատասխանատու անձանց, կտեսնեինք, որ իրենց համար որևէ բան չի եղել: Իրենք նույնիսկ թանկացումը ներկայացնում են որպես օբյեկտիվ երևույթ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ, միջազգային հարցերի փորձագետ Հովհաննես Իգիթյանն՝ ի պատասխան հարցին, թե […]

Արսեն Ավակովը՝ ընդդեմ ադրբեջանցի օրենքով գողի

Ուկրաինայի հայազգի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաման է տվել երկրից վռնդել բոլոր այն արտասահմանցի հանցագործ տարրերին, ովքեր կփորձեն սպառնալ Ուկրաինայի ներքին անվտանգությանը: Վերջերս ադրբեջանական բանտից ազատ է արձակվել ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի), ով բնակություն է հաստատել Թուրքիայում և իր հանցագործ կլանի օգնությամբ փորձում է հեղինակություն հաստատել Ուկրաինայի տարածքում: Ադրբեջանցի օրենքի գողը իր […]

Ի՞նչ ուտեստներ պատրաստել Տյառնընդառաջին․ խորդուրդներ խոհարարի կողմից

Հայկական Առաքելական եկեղեցին փետրվարի 13-ին նշում է Տյառնընդառաջը։ Տոնին ընդառաջ` Henaran.am-ի թղթակիցը զրուցել է երիտասարդ խոհարար Լուսինե Ղարախանյանի հետ՝ փորձելով պարզել՝ ի՞նչ ավանդական ուտեստներ, քաղցրավենիք կարելի է պատրաստել այս տոնին։ Խոհարարը հիշեցրեց՝ ծնվելով ու մեծանալով Վայոց ձորի Արենի համայնքում, որտեղ պահպանվում են մեր ավանդույթները՝ դեռ փոքրուց տեսել է՝ ինչ ուտեստներ են պատրաստում մեծերը Տյառնընդառաջին։ Այժմ […]

Ինչպիսի տեսք ունի Քայլի Ջենները ծննդաբերությունից մի քանի օր անց /ֆոտո/

Հեռուստաաստղ, մոդել Քայլի Ջենները փետրվարի 1-ին մայրիկ դարձավ՝ լույս աշխարհ եկավ նրա դուստրը։ Ծննդաբերությունից հետո առաջին անգամ պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քայլիին։  Նա հիանալի մարզավիճակում է եղել՝ հաշվի առնելով այն, որ ընդամենը 10 օր առաջ է ծննդաբերել։  

Մահվան ելքով վրաերթ Ռոստովյան փողոցում

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռոստովյան փողոցում տարեց կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել: Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 10-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ք.Կարապետյանին՝ ծնված 1941թ., ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: […]

Պետական ճաշ` ի պատիվ Բուլղարիայի նախագահի

պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հարգանքի, նույնական արժեհամակարգի ու ավանդույթների վրա […]

Դասադուլից՝ հացադուլ. ծայրահեղ քայլ, թե՞… առանց մեկնաբանության/ տեսանյութ/

Այսօր Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը հայտարարել էր անժամկետ հացադուլի մասին: Պատճառների մասին խոսում են Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը:

Գյումրիում սկսվել է ռուս զինծառայողի սպանության գործով ՝ Իսլամական պետության համակիր երիտասարդի դատավարությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ,  սկսվեց Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։ Ըստ մեղադրական եզրակացության. «Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի