20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 10, 2018

«Էրդողանը Պապի հետ հանդիպելու համար նվիրատվություն է արել Վատիկանին»․ Թուրք պատգամավոր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական մեծ գումար է նվիրաբերել Վատիկանին, որպեսզի կարողանա հանդիպել Հռոմի պապի հետ: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ նման պնդում է արել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Հալուք Փեշքենը: Վերջինը գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս՝ հարցնելով, թե ինչքան գումար է ծախսել Էրդողանը Պապի հետ հանդիպելու համար: «Արդեն որևէ երկրի ղեկավարի […]

Հիշում ենք. Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 61 տարեկան

Ծննդավայր Գյումրիում  նշեցին ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, “Never Again” մշակութային շարժման նախաձեռնող, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձը: «Հայ մշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիի  «Երիտասարդական պալատ»-ում անցկացվեց խոնարհումի  միջոցառում՝ նվիրված ժողովրդական երգերի կատարող Ֆլորա Մարտիրոսյանին: Միջոցառմանը ներկա էին երգչուհու սերնդակիցները, նրա երգի սիրահարները: «Ֆլորան […]

Ընտրություններից առաջ Ադրբեջանը, հնարավոր է, սրի իրավիճակը

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ յուրաքանչյուր զոհ էլ սահմանին մեծ ողբերգություն է, սակայն եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, համեմատաբար հանգստություն է նկատվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս գործընթացի, բանակցությունների վրա ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Ադրբեջանի և ՌԴ ապագա ընտրությունները, քանի որ առաջին հերթին դրանք իրականում […]

Ձմեռային օլիմպիական առաջին ոսկին գնաց Շվեդիա /ֆոտո/

Նախօրեին մեկնարկել են Ձմեռային օլիմպիական խաղերը՝ Պհենչյանում։ Այսօր արդեն հայտնի է օլիմպիական առաջին ոսկե մեդալակիրը։ Քիչ առաջ շվեդ մարզուհի Շարլոթ Կալլան նվաճեց Ձմեռային օլիմպիադա 2018-ի առաջին ոսկե մեդալը՝ սքիաթլոնում։  15 կմ մրցուղին նա անցավ 40 րոպե 44,9 վայրկանում։ Երկորդը նորվեգացի Մարիտ Բյորգենն էր /+ 7,8 վայրկյան/ եւ երրորդը ֆիննուհի Քրիստի Պարմակսոսկին էր /+10,1 վայրկյան/։

Լևոնը` Վանոյի մոտ նախագահ էր աշխատում. ի՞նչ է սպասվում ապրիլին /տեսանյութ/

«Մի ժամանակ Վանո Սիրադեղյանը այնքան հզոր էր, որ Հայաստանում անկեկդոտ էին տարածել: Ասում է` Լևոն Տեր-Պետրոսյանը ի՞նչ է աշխատում, ասում են` Վանոյի մոտ նախագահ է աշխատում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում , անդրադառնալով ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի  արժանի նախագահի թեկնածու լինելու հարցին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը նշեց, որ եթատեքստը պարզ է և քաղաքական իրավիճակները […]

Աստծո ձայնը լսելուց հետո՝ պետք է արթնանանք

Սուրբ Հովսեփի նման, Աստծո ձայնը լսելուց հետո՝ պետք է արթնանանք մեր քնից. պետք է ոտքի կանգնենք և գործի լծվենք։ Ընտանիքում, պետք է ոտքի կանգնենք և գործի լծվենք։ Հավատքը մեզ չի հեռացնում աշխարհից, այլ՝ է՛լ ավելի խորը կերպով է ներմուծում մեզ նրա մեջ։ Սա շատ կարևոր է։ Ֆրանցիսկոս Պապ

Քաղաքական խանդը դեռ առկա է

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ ցանկացած քաղաքական ակցիայի հետևում միշտ էլ փորձում են իշխանությանը տեսնել, նման կերպ և գնաճի վերաբերյալ «Ելքի» ակցաիաների հետևում: «Ես չեմ բացառում, որ կարող են լինել իշխանության այս կամ այն թևեր, որ շահագրգիռ լինեն, որոնք այս կամ այն ակցիան փորձում եմ օգտագործել իշխանության մյուս թևի նկատմամբ։ Բայց հաճախ լինում է նաև այնպես, […]

Գլխատումները սկսեց իր ազգականներից ու մտերիմներից

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը կարծում է ՝ կոռուպցիայի դեմ իրական պայքարն անշահավետ է համար․ չկա համապատասխան քաղաքական կամք և հստակ ռազմավարություն։ «Հայաստանում կոռուպցիան կրում է համակարգային բնույթ՝ և՛ վարչական և՛ քաղաքական մակարդակներով։ Ձևավորված է անպատժելիության մթնոլորտ,  հովանավորչություն,  որոնք  շարունակում են  գերակայել։ Այս տարիների ընթացքում իշխանության գործունեությունը  նպաստել  է ոչ թե  հանրային շահին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի