20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 9, 2018

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել փոխայցելություններն ու նման հանդիպումները, որոնք նպաստում են երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը և զարգացնելու երկկողմ հարաբերությունները […]

Չարաշահումներ՝ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են մի շարք չարաշահումներ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ համալսարանի 2 աշխատակցի: 2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին և քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային […]

Ռուսաստանում գտել են անհայտ կորած հայ գործարարի դին

ՌԴ Ստավրոպոլի մարզի Նովոպավլոսկ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվել է ավելի վաղ անհայտ կորած հայ գործարար Գևորգ Բազինյանի դին, այս մասին գրում է rusarminfo.ru կայքը: ՌԴ քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչությունից հայտնել են, որ մահացածի մարմնի վրա փորձագետները հայտնաբերել են բռնի մահվան հետքեր, դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահացածը Գևորգ Բազինյանն է։ Հայտնի է, որ 64-ամյա հայ […]

Եթե դու իմ առյուծներիս տեսնես, կսիրահարվես իրանց վրա. Ծառուկյան

«Եթե դու իմ առյուծներիս տեսնես, կսիրահարվես իրանց վրա»,-այսօր լրագրողին ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասպան այն հարցին, թե իրեն համարելով բնապահպան՝ ինչպես է առյուծներին պահում անազատության մեջ։ Նա հավելել է, որ առյուծը այնքան գեղեցիկ է ու Ծառուկյանին էլ շատ սիրում է։ «Եթե հիմա գազանանոցում պահում են ու քանի որ այդ կենդանիները յուրահատուկ են, […]

Թուրք-քրդական նոր բախումներ Աֆրինում

Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում թուրք-քրդական նոր բախումներ են տեղի ունեցել: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության համաձայն՝ Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի հարձակման հետևանքով 5 թուրք զինվոր է վիրավորվել, 5 հոգի էլ վիրավորվել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից: Վերջինս «Ձիթենու ճյուղ» գործողությունում հանդիսանում է պաշտոնական Անկարայի դաշնակիցը: Բախումները տեղի են ունեցել Աֆրինի Բուրսեյա և […]

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններն իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և արդյունահանման պատրաստվող ընկերություններն անցած տարի իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի տեղեկացմամբ, 2017թ. ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարվա ընթացքում կներդրվի շուրջ 3 մլրդ դրամ: Ի տարբերություն արդյունահանված մետաղական հանքաքարի, որի ծավալն անցած […]

Աստծուն հայտնի են մեր սրտի բոլոր խորհուրդները

«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում` կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: Տղամարդու պես պնդացրո´ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխան տուր ինձ» (Հոբ 38. 2-3): Այսպես ասաց Տերը Հոբին:  Հաճախ մենք, հայտնվելով տարբեր ոչ ցանկալի իրավիճակներում, սկսում ենք մտովի դժգոհել, հոխորտալ, տրտնջալ և այլն: Սակայն, […]

«Արմեն Սարգսյանը կարող է միջնորդ հանդիսանալ»

«Այն իրարանցումը, այն աղմուկը, որ կա, ես չեմ հասկանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ 4-րդ նախագահի ընտրության և հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, ում առաջարկում է ՀՀԿ-ը: Քաղաքագետը նշեց, որ Արմեն Սարգսյանը հիմա հանդիպում է քաղաքական ուժերևի, տարբեր խմբերի հետ, սակայն ինչ է լինելու հետո, նույնիսկ եթե հասկանա, որ ամեն ինչ վատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի