25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2018

Կապանում «Մերսեդես»-ը գլորվել է ձորը. 36-ամյա ուղևորը մահացել է

Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենան Կապանի Մ.Ստեփանյան փողոցից Շինարարների փողոց տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ուղևոր, 1982 թ. ծնված Արթուր Գևորգյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Էրդողանը հրաժարվե՞լ է նստել հասարակ աթոռի վրա Պապի հետ հանդիպմանը

Թուրքական մի շարք կայքերում և սոցցացներում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: Ըստ այդ շրջանառվող լուրերի, երբ կողմերը հանդիպել են Հռոմի պապի գրասենյակում, աշխատակիցները Թուրքիայի նախագահին առաջարկել են մի աթոռ (նկարում՝ կարմիր շրջանակով), որը տարբերվում էր Ֆրանցիսկոս Պապի համար նախատեսված աթոռից: Էրդողանը հրաժարվելով, իրեն առաջարկած աթոռից, […]

Պետք է դիմենք ՀՀ նախագահին. Արա Զոհրաբյանը հաջորդ քայլերից/տեսանյութ/

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՓՊ խորհրդի անդամներ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Արա Զոհրաբյանը: «Բոլոր դեպքերում խնդրի մասին իրենք իրազեկվեցին:Այսօր Աժ-ում քննարկվելու է քաղաքացիական դատավարության օրենսգիրքը»,-նշեց ՓՊ նախագահը: Արա Զոհրաբյանը նկատում է, որ գուցե ստեղծված աղմուկից հետո ԱԺ-ն նախագծերից հանած լինի աղմկահարույց դրույթները, քանի որ այսօրվա […]

Կներկայացվեն հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:  Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով […]

«Այստեղ կարևոր հարցեր են քննարկվել»

Այսօր ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց՝ օրենքի նախագծին ծանոթանալով՝ հիշեց իր եղբոր վերջին հոդվածներից մեկը՝ «Հայի վերջին խելքը»: «Պատահական չհիշեցի եղբորս, մենք պետք է հիշենք, որ այս խորհրադարանում սպանվել է ԱԺ նախագահ ու վարչապետ, այդ ժամանակ Անվտագության խորհրդի նիստեր է աշխատել, որը […]

Ոստիկանները ծեծել են` պահանջելով խոստովանական ցուցմունք տալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ ոստիկանության […]

ԱԺ-ի առաջ փակ դուռ չպիտի լինի

Մենք անցում ենք կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, հետևաբար պառլամենտի առաջ որևէ փակ դուռ չպետք է լինի, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նշենք, որ նախագծով ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը չեն ընդգրկվելու խորհրդի կազմում, այն լինելու է վարչապետի ենթակայության ներքո։ «Ի՞նչ է նշանակում կառավարության […]

Հարկային օրենսգրքում փոփոխություններ չեն կատարվի.նախարար/տեսանյութ/

ՀՀ Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի տեսնում:Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նշենք, որ հունվարի 1—ից  սկիզբ առած գնային բարձրացումները քաղաքական որոշ գործիչներ կապում են  ակցիզային հարկի բարձրացման հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական գործունեության մեջ իր մեծ փորձով և ակտիվ գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության օրակարգի ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված