19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 31, 2018

Հայաստանը Քուվեյթի ներդրումային հիմնադրամին կներկայացնի բազմաթիվ ծրագրային առաջարկներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ  Ալ Էնեզիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժին պետ Մհեր Մկրտումյանը: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Քուվեյթի Պետությունն  իր համար հաճելի և բարեկամ  երկրներից մեկն է […]

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն ընդունել է  Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Մարսելո Մորին, քաղաքական գծով պատասխանատու Անժելա Բուլարգան և Եվրահանձնաժողովի պատվիրակության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների հարցերով պատասխանատու Անդրեա Բաջիոլին։ […]

Մայրաքաղաքում տրվել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի այս հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ: Տեղում, նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ ճանապարհը կունենա […]

Ամեն ինչ պետք է ծառայի քաղաքացու հարմարավետությանը. Տարոն Մարգարյան

Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր ներկայացվել է Ավան վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները: Վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, քաղաքապետին զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ […]

«Մեկը մեկի քամած մածունն է կերել». ԱԺ-ում մերժեցին պատգամավորների միջադեպով հանձնաժողով ստեղծել

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեց Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» խմբակցության առաջարկած նախագիծը: Այն վերաբերում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը քննելուն և կատարվածի մասին եզրակացություն ներկայացնելուն։  «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 11 անդամ, որոնցից 6-ը ՀՀԿ-ն է […]

ՀՀԿ ԵԿ-ն անվանական կրթաթոշակներ է հանձնել ռազմական կրթություն ստացող ուսանողներին

Հունվարի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակներ են հանձնվել ռազմական կրթություն ստացող ուսանողների։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ այս ծրագիրն իրականացվում է 12 տարի անընդմեջ և նպատակ ունի խրախուսելու ռազմական կրթություն ստացող ուսանողներին։ «Կրթաթոշակի արժանացած ուսանողները մինչև իրենց ուսումնառության ավարտը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից […]

Նույն սայլը, հերիք է, ճռռա էլի. Միհրան Պողոսյան

«Դա ԱՄՆ ներքին խնդիրն է, և ես չեմ կարող դրան գնահատական տալ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով  ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Ռուսաստանի պաշտոնյաների և գործարարների ցանկի մասին, որում ընդգրկված է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին, ապա Մ. […]

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկից 2006-2013թթ.. ընթացքում կատարված հափշտակությունները. մեղադրանք է առաջադրվել հաստատության տնօրենին: Նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ […]

«Սասնա ծռերի» 3 անդամները դատաքննության ժամանակ վատացան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա ծռերի» գործով նիստի ընդմիջման ժամանակ 3 ամբաստանյալների համար հրավիրվել է «Շտապօգնության» ծառայություն: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանըհայտարարեց, որ ընդմիջման ընթացքում «Շտապօգնության » ծառայություն է հրավիրվել Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, եւ Արայիկ Խանդոյանի համար, չափվել է նրանց զարկերակային ճնշումը եւ տրամադրվել է անհրաժեշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի