20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2018

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ծիրանի Էդո»-ի ապօրինի թիկնազորը (Տեսանյութ)

Օրերս ոստիկանությունում տեղեկատվություն էր ստացվել, որ «Ծիրանի Էդո» մականունով Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչն ապօրինի կերպով թիկնազոր է պահում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:  Հունվարի 22-ին Գայի պողոտայից նրա թիկնազորը բերվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: 

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյան

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ: Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության  նշանակությունը: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի […]

Հայկ Կյուրեղյանը առողջական խնդիրներ ունի. հայրը մանրամասնում է/տեսանյութ/

«Հայկի ոգին բարձր է, ամուր է, բայց առողջական խնդիրներ ունի»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների […]

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի և մերկասառույցի պատճառով: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]

Կոյուղում հայտնաբերվել է ածխաթթու գազ. իրականացվել են չեզոքացման միջոցառումներ

Հունվարի 23-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ (բնակիչների ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲՊԱՀՎԿ վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Նոր […]

«Եթե մարդիկ դուրս գան փողոց, փոփոխելու են օրենքները»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյլանյանը համաձայն չէ իշխանավորների գնահատականների հետ, թե իրենց՝ հունվարի 23-ին կայացած երթի մասնակիցների թիվը քիչ էր: Henaran.am-ի հետ  զրույցում նա նկատեց, որ բազմաթիվ անձինք էլ օնլայն էին հետևում ակցիային, բացի այդ փետրվարի 5-ին ավելի լայնածավալ երթ կլինի: « «Ելքի» կազմակերպած խաղաղ հավաքներից ամենամարդաշատն էր, հետաքրքվածների թիվն էլ բավական շատ է, […]

Խանգարողը Բատկան է. Ինչու Տիգրան Սարգսյանին նշանակեցին ԵՏՄ «վարչապետ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Տիգրան Սարգսյանին ժամանակին ԵՏՄ «վարչապետ» նշանակելու հիմնական պատճառը ԵՏՄ տարածքում ընդհանուր արժույթի անցնելու խնդրի լուծումն է եղել, որի վրա բանկային «մոնստր» համարվող Տիգրան Սարգսյանը և ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովան արդեն երկու տարի է, ինչ աշխատում են, սակայն այդպես էլ չի հաջողվում անցնել դրամավարկային-հարկաբյուջետային ԵՏՄ-ական […]

«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը՝ Նունե Նալբանդյանը, և նրանց կրտսեր որդին՝ Արթուր Աբրահամյանը։ Նրանք մեղադրվում են մարիխուանա տեսակի թմրամիջոց ներկրելու մեջ։ Մասնավորապես՝ նրանց կողմից փորձ է արվել ԱՄՆ-ից այդ թմրամիջոցը բերել դեղորայքի անվան տակ։ Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ քննչական մարմինը այդ թմրամիջոցը հայտնաբերել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի