20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 9, 2018

Քննիչը խոշոր չափերով կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Այսպես, խարդախության կատարման մեջ մեղադրվող Հ. Հունանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22.11.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնել […]

Մահվան ելքով վրաերթ Մեղրի-Երևան ճանապարհին

Հունվարի 8-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Երևան ճանապարհի 337-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 60-70 տարեկան տղամարդու, որից հետո փորձել է օգնություն ցույց տալ, սակայն վերջինս տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Վանաձորում Էդմոն Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող 36-ամյա մեղադրյալը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  հայտնաբերվել է 2017թ. օգոստոսին Վանաձորի բնակիչ Էդմոն Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Շահինյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի օգոստոսի 14-ին որովայնի շրջանի հրազենային վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական […]

«Որեւէ մեկը իրավունք չունի ԱԺ խորհրդին «իր մոտ կանչել». Փաշինյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Քիչ առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին ուղարկեցի հետեւյալ գրությունը․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին,  ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամներին. Հարգելի պարոն Բաբլոյան. Ազգային ժողովի խորհրդի հարգելի անդամներ. ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի […]

Դանակահարություն Աշտարակում

Հունվարի 8-ին, ժամը 22.27-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված տղամարդ են տեղափոխել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի թիվ 22/Բ շենքի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Գուրգեն Զ.-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 1995 թ. ծնված Գագիկ Հ.-ի գոտկային […]

Պարզվում են Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լույս հունվարի 8-ի գիշերը Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «ԲՄՎX6» մակնիշի վարորդը ձերբակալվել է: Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 […]

Ավտովթարի արդյունքում ուղեւորն արգելափակվել է մեքենայում

Հունվարի 9-ին, ժամը 02:15-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ BMW մակնիշի 34 OC 160 պետհամարանիշի ավտոմեքենանան (վարորդ՝ Ա. Գ.ն) Հ-1 ավտոճանապարհի սկզբնամասում դեռևս չբացահայտված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի