16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

365 օր առաջնագծում

2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական […]

Իրանում շարունակվում են ցույցերը

Իրանի մի շարք քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը: Ցուցարարների պաստառներն ու կոչերն են՝ «Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին»: Դեկտեմբերի 28-ին էլ Մաշհադ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև,  ավելի քան 50 մարդ բերման է ենթարկվել։

Միայնակ գայլը հացադուլ է հայտարարել

  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արայիկ Խանդոյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Խանդոյանը բողոքում է, որ իրեն տեղափոխել են պատժախուց: Henaran.am-ը մեկնաբանություն խնդրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանից, ով փոխանցեց, որ Խանդոյանի մոտ արգելված իր է հայտնաբերվել:

Լավ տուն. Ջուսի խնդրանքը` Ձմեռ պապին

Երգչուհի Ջուսը Ամանորը նշում է Հայաստանում` աշխատավայրում: «Ժամը 12-ը դիմավորում ենք տանը, հետո արդեն անցնում ենք աշխատանքի: Նաև մեծ շուքով ենք նշելու կոլեգաների հետ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց երգչուհին: Վերջինս խոհանցում պատրաստելու ժամանակ չի ունենում, փոքր տոնածառ է զարդարելու, որը սովորաբար միաժամանակ և տարօրինակ, և հետաքրքիր տեսք է ունենում: Նվերներ սովորաբար նա գնում է դեկտեմբերի 27-28-ին: «Գնում […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:  

Ինչպես գեղեցիկ ձեւավորել ամանորյա սեղանը /ֆոտո/

Սեղանի ձևավորումը նույնպես արվեստ է: Գեղեցիկ ձևավորումը, գույների ճիշտ համադրությունը հաճելի է աչքի համար: Երբ շուրջդ գեղեցիկ է ու հաճելի, բարձրանում է տրամադրությունը, օդը լցվում է դրական լիցքերով, դա էլ փոխանցվում է մարդկանց և ուրախ ու լավ ժամանցն ապահովված է: Ուտեմ քեզ-ը լուսանկարներով ներկայացնում է մի քանի տարբերակներ, թե ինչպես կարելի է զարդարել ամանորյա սեղանը։

2017-ը Արցախի Հանրապետության ԱԺ-ի համար արդյունավետ էր

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորում է. Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեզ հետ միասին ամփոփում ենք մեր անկախ տարեգրության ևս մեկ էջ՝ հագեցած նոր ձեռքբերումներով, երկրի անվտանգության ու ապահովության բարձրացման վճռական նախաձեռնություններով և համահայկական միասնության ամրապնդման հետևողական քայլերով: 2017 թվականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար արդյունավետ էր թե՛ օրենսդրական աշխատանքի, թե՛ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ […]

Խաչը անհավատների կուրությունն է եւ հավատացյալների զորությունը

Խաչը քրիստոնյայի համար պսակ է, որ բացատրում է Քրիստոսի կյանքի իմաստը, այն՝ որ Հիսուս ի սեր մարդկության եկավ աշխարհ, չարչարվեց, խաչվեց և իր խաչելությամբ նոր իմաստ ու խորհուրդ տվեց խաչին: Մինչև Քրիստոս խաչը պատժի գործիք էր և մահ էր խորհրդանշում: Քրիստոսի խաչելությամբ խաչը մահվան նկատմամբ հաղթանակի և կյանքի խորհուրդ դարձավ: Պողոս առաքյալը գրում է. «Քավ […]

Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների գրեթե կեսը հավանություն է տալիս իր աշխատանքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների գրեթե կեսը հավանություն է տալիս իր աշխատանքին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Քանի դեռ «Ֆեյք լուրերը» շատ են սիրում իմ աջակցության ցածր աստիճանի մասին խոսել, @foxandfriends հենց նոր ցույց տվեց 2017-ի դեկտեմբերի 28-ի իմ վարկանիշը, որը գրեթե նույնն էր ինչ 2009-ի դեկտեմբերի 28-ին Օբամայի վարկանիշը», – Twitter-ում գրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի