25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 28, 2017

«Թող 2018-ը հաղթանակների տարի լինի»

«Մենք հնարավորություն ունենք Ամանորն արտերկրում նշելու համար, բայց սիրում  եմ այդ տոնը նշել հայրենիքում՝ ընտանիքիս, ծնողներիս հետ միասին: Այս տարի, հնարավոր է՝ Ամանորին սահման գնամ՝ այդ գեղեցիկ տոնը զինվորների հետ միասին նշելու: Տեսնենք, եթե խումբը հավաքվեց, միասին կուղևորվենք դեպի սահման: Եթե այս նախաձեռնությունն էլ  չստացվի, այդ տոնը կնշենք սկզբում ծնողներիս տանը, այնուհետև իմ տուն կգնանք՝ […]

Կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշմամբ «Դատա քյուբ» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (data center)։ Ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն շուրջ 7,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում`  շուրջ 25 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԱՄՆ, Անգլիա, Կիպրոս, Լատվիա, Վրաստան, Իսրայել, հետագայում […]

ՌԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում ի շահ Թուրքիայի զոհաբերել իր պետական շահը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության պատասխանին՝ այն է, թե Սիրիայի նախագահը ահաբեկիչ է: Ըստ Զախարովայի՝ այդ հայտարարություններն իրավական հիմքեր չունեն: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը շեշտեց, որ ինքը միշտ եղել է այն կարծիքին, որ Թուրքիան Հարավային Կովկասում […]

Ի դեմս պարոն Սադոյանի՝ ունենք շատ ակտիվ գործող, պրոֆեսիոնալ, հայրենասեր և պետականամետ մարդ. Շարմազանով

«Հարաբերությունները բավական դրական զարգանում են բոլոր ուղղություններով՝ թե գործադիրի, թե խորհրդարանական մակարդակով, թե ժողովուրդների, թե տնտեսական ու քաղաքական լուրջ հնարավորություններ կան այդ պոտոնեցիալը զարգացնելու: Ես կարծում եմ, որ սա բացառիկ այց էր»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահի՝ Վրաստան կատարած այցի մասին, որի կազմում նաև Շարմազանովն […]

Ամանորյա նվերներ՝ ինչպես ուրախացնել սիրելիներին

Ամանորն իրական տոն չէր լինի՝ առանց նվերների։ Սակայն դժվար է ամեն անգամ մտածել, թե այս տարի ինչ կարելի է նվիրել սիրելիներին, հարազատներին, ընկերներին։ Ահա նվերների տեսակներ, որոնք բոլորին դուր կգան, ունիվերսալ նվերներ են։ Ամանորյա պսակներ Ավանդական ծաղիկների փոխարեն կարող եք ամանորի կապակցությամբ ամանորյա գեղեցիկ պսակներ, կոմպոզիցիաներ նվիրել մտերիմներին։ Եվ թեմատիկ է, եւ գեղեցիկ։ Գրքեր Որքան […]

Եթե ադրբեջանցիները սա փորձում են ներկայացնել որպես փոխզիջում, բարև ձեզ. Շարմազանով (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նա հայտնեց, որ նիստի ժամանակ ամփոփվել է քաղաքական տարին, որը կուսակցությունը դրական է գնահատում: Նա հիշեցրեց, որ այս տարի կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք անկախ Հայաստանի պատմության […]

Հստակեցվել են ներման դրսևորումները

Հավանության է արժանացել «Ներման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Փաթեթով առաջարկվում է կարգավորել ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, հստակեցվել են ներման դրսևորումները՝ սահմանելով, որ […]

Մարդիկ այսօր չգիտեն՝ ինչ է լռությունը

Մարդիկ այսօր ապրում են ժխորի մեջ, շատախոսության քաղաքակրթության մեջ. չգիտեն այլևս, թե ի՛նչ է լռությունը։ Կյանքը լռության մեջ է ծնվում։ Մարդը լռության մեջ է մահանում։ Աստծուն լռության մեջ ենք հանդիպում։ Լռությունն անհրաժեշտություն է մարդու կյանքի համար. գրգիռներ է տալիս մտածելու համար, կարևոր է որոշումներ կայացնելու ու չսխալվելու համար, տրամադիր է դարձնում լսելու, օգնում է աղոթելու։ […]

Համապատասխան պատժամիջոցներ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար

Հավանություն է  տրվել  «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, բարելավել հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը: ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված