16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2017

Շիրակի մարզի դատախազը Գյումրու քաղաքապետին է դիմել

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2015-2017թթ. ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքում տեղակայված ժամանցի կենտրոններում արձանագրված պատահարների և հանցագործությունների դինամիկան։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքում գործող «Մարաքեշ» և նախկին «Աուռա», ներկայում՝ «Սթար» դիսկո ակումբում բազմիցս արձանագրվել և շարունակում են արձանագրվել իրավախախտման և հանցագործության, այդ թվում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության դեպքեր։ Վերջին՝ […]

Հայտնի է ՌԴ նախագահական ընտրությունների օրը /տեսանյութ/

ՌԴ Դաշնային խորհրդի որոշմամբ՝ երկրի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտի 18-ին։    Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հաստատել է, որ պատրաստվում է դնել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Նման ցանկություն է հայտնել նրան հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը։

Լևոն Ալթունյանի հրաժարականն են պահանջում «Երկիր Ծիրանիից»

Այլևս գաղտնիք չէ, որ ներկայումս փորձ է արվում մեր 13-ամյա աղջիկների շրջանում հետազոտություն իրականացնել կասկածելի եղանակով ձեռք բերված «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութով։    «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն ` «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով, որի հիմքում ընկած է ապօրինի ստվերային գործարք և հանրային միջոցների յուրացում: Տես՝(https://www.panorama.am/am/news/2017/11/09/ պատվաստում-մարդու-պապիլոմավիրուսային-վարակի-դեմ/1862869, http://www.panarmenian.net/arm/news/248629/, http://www.yerkirtsirani.am/myfiles/files/14465.PDF […]

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր` բարեխիղճ տնտեսվարողներին

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգումը և  կանաչապատումը լավագույնս իրականացնելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 82 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, շնորհավորելով տնտեսավարողներին, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար: «Արդեն ավանդական դարձած այս միջոցառման հիմնական նպատակը Երևանն […]

«Զինված խումբ» չկա, դա հեքիաթ է. Սեֆիլյանի գործով մեղադրյալը հայտարարեց

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը: Այսօր՝ դեկտեմբերի՝ 15-ին  հարցաքննվեց մեղադրյալներից Գալուստ Գրիգորյանը: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված եւ զինված-կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն, ռազմամթերք՝ նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով զավթել […]

Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության  անդամ Երվանդ Զորյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել […]

Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալը

«Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալը: Շատ ավելի հուզող հարցեր կան, իսկ ֆուտբոլի ասպարեզում մեր ժողովրդին, ըստ ինձ, հուզում է Հայաստանի ազգային հավաքականը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Իմ ու բոլորի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված հայկական ֆուտբոլին եւ, առհասարակ, ֆուտբոլին: Նա այն […]

Անհայտ անձը Նիդերլանդներում հարձակվել է անցորդների վրա․ կան զոհեր /տեսանյութ/

Նիդերլանդներում՝ Մաաստրիխտ քաղաքում, անհայտ անձը փողոցում դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Արդյունքում երկու հոգի մահացել են։ Ոստիկանությունից նշել են, որ թե հանցագործը, թե նրա զոհերը Սիրիայից փախստականներ են։ Մանրամասները՝ տեսանյութում    

Ռոնալդուին ասեք` թող չձանձրացնի և չհիմարանա. Մարադոնա

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը, թե ինքը ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: «Ռոնալդուն ասել է, որ ինքը լավագու՞յնն է պատմության մեջ. նրան ասեք` թող չձանձրացնի և չհիմարանա»,- Մարադոնայի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի