25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2017

Զարուհի Փոստանջյանը դիմումով ԿԸՀ-ում էր

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննում է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը, որով նա ԿԸՀ-ից պահանջում է դադարեցնել կուսակցությունից դուրս եկած անդամներ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիեւի ավագանու անդամի լիազորությունները: Դիմումում Զարուհի Փոստանջյանը գրել է, որ նշյալ անձինք լքել են կուսակցությունը, սակայն պահպանել են ավագանու մանդատները և խոչընդոտում են […]

Չավուշօղլուն անդրադարձել է Երուսաղեմի և ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի հարցերին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման նախարար Ջարմելո Աբելայի հետ, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք օրակարգային հարցերից: Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարը բացի Թուրքիա-Մալթա հարաբերություններից խոսել է Երուսաղեմի հարցից, ինչպես նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարումից: Չավուշօղլուն մեկ անգամ ևս […]

Ընտանիքիցս հեռու մնացեք. Սեֆիլյանի գործով ամբաստանյալը չդիմացավ ու…./տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է ամբաստանյալների հարցաքննության փուլում: Գործով ամբաստանյալ  Ներսես Պողոսյանն այսօր դատարանի դահլիճում մինչ ցուցմունք տալը ելույթ ունեցավ եւ շնորհավորեց Ադրբեջանի նախագահին, որ  ՀՀ իշխանությունը բանտերում է պահում Արցախյան հերոսներին։ «Նախ շնորհավորում եմ Հայաստանի պատմական հողերը զավթած Ադրբեջանի […]

Վտանգավոր են բացառապես նշված ապրանքատեսակները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել սպառողներին, որ թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված խախտումների հետ կապված հայտարարություն է տարածվել ոչ թե բոլոր, այլ ստորև նշված ապրանքանիշների բացառապես նշված ամսաթվերին արտադրված խմբաքանակների վերաբերյալ՝   սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 20-ը  ժամը 10.00-ն կդադարեցվի Հերացի, Այգեստան 9-ից-11, Օստրովսկու, Որմնադիրների,  Լոմոնոսովի, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Միչուրինի, Երկաթգծի, Ծատուրյան, Գետառի, Բեռնակիրների, Ծխախոտագործների, Սարի-թաղի 1-ից-3 փողոցների և  1-ից-10 շարքերի, Մյասնիկյան պող. 1-ից-4, Նար-Դոսի փող. 1-ից-30, Տիգրան Մեծի պող. 15-ից-80,  […]

Տեղի է ունեցել Վերլուծական խորհրդի նիստ

ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ: Նիստի օրակարգային թեմայի շուրջ՝ «ԱՄն նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում», հիմնական զեկույցներով հանդես են եկել փորձագետ Սուրեն Սարգսյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Նիստի ընթացքում հիմնական զեկուցողները ներկայացրել են Հայաստան-ԱՄն երկկողմ հարաբերություններում փոխգործակցության հիմնական […]

Դիլիջանի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի ուղեսրահում ուղևորների տաքանալու նպատակով գազ վառելու փաստի առնչությամբ տեղեկացնում ենք, որ տվյալ երթուղու սպասարկումը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասության շրջանակներում չէ։ Այն համայնքային նշանակության երթուղի է, մրցույթը 2015թ. շահել և «Զոնդա» մակնիշի երեք ավտոբուսներով շահագործում է «Դիլ տրանս» կազմակերպությունը։ Իրավախախտումը կատարվել է 3449 L մակնիշի ավտոբուսի […]

Նախագահի մրցանակներ ստացան հանրապետության լավագույն մարզական քաղաքը, լավագույն մարզական գյուղը և լավագույն մարզական բակը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների մրցանակակիրների (անվանացանկը կցված է) պարգևատրման արարողությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Միջոցառման ժամանակ նախարարի տեղակալը պարգևատրեց նաև 2017 թվականի […]

Կալանավորին տեսակցության եկած քաղաքացու կոշիկների միջից թմրամիջոց է հայտնաբերվել

2017թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.-ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Այս մասին հայտնում է ՔԿՎ հանրային կապերի բաժինը: Դեկտեմբերի 14-ին` ժամը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի