20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 14, 2017

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայի ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին […]

«Ծառուկյան» դաշինքն էլ կունենա՞ նախագահի թեկնածու

«Ծառուկյան» դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին չի քննարկում վարչապետի առանձին կամ ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: «Խմբակցությւնում նման քննարկում չկա, եթե լինի, հրապարակային կլինի, բայց քաղաքականության մեջ երբեք չի ասվում երբեք»,-ասաց նա: Միաժամանակ, Սերգեյ Բագրատյանը նկատեց՝պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ ՀՀԿ-ն […]

Գումար ԿԳ նախարարությանը

Կառավարությունը որոշել է Մարոկկոյում կայանալիք «Գիմնազիադա» համաշխարհային խաղերի մասնակցությունն ապահովելու  նպատակով  գումար հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Դպրոցականների համաշխարհային գիմնազիադան կայանալու է 2018 թ. ապրիլին: Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա»-ի հիման վրա «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու նպատակով:

Ավտոբուսում գողացել էր դրամապանակ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1997 թ. ծնված Տաթև Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.55-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և փաստաթղթեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել […]

Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Կիև

Դեկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիև՝ մասնակցելու Սևծովյան տնտնեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որին Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:

Երևանի հ. 160 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 160 սաների առջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինի հետ միասին ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 160 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հիմնանորոգումից հետո շուրջ 50 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 160 սաների առջև: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ համատեղ ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի […]

Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում

Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություն  ստորագրել է համատեղ հայտարարություն, որով միջազգային հանրությանը կոչ է արվում ճանաչել արևելյան Երուսաղեմը  Պաղեստինի մայրաքաղաք։  Ըստ թուրքական «T24» թերթի կայքի՝ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), երկրի  գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական » (CHP-ԺՀԿ) և «Ազգայնական շարժում » (ԱՇԿ-MHP) կուսակցությունները: Այդ կոչն ընթերցվել է Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից։ Ավելի վաղ վերոնշյալ […]

Միլանի «Ինտերի» հիմնը՝ հայ երգչի կատարմամբ /տեսանյութ/

Օրերս համացանցում հայտնեց լրագրող, երգիչ Արմեն Հայրապետյանի «Pazza Inter Amala» երգի տեսահոլովակը։ Այս երգն, ինչպես հայտնի է, Միլանի «Ինտերի» հիմնն է։   Խոսելով նոր  տեսահոլովակի  մասին՝ Արմեն Հայրապետյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Տեսահոլովակի,  երգի եւ,  ընդհանրապես․  ծրագրի մասին շատ լավ խոսքեր եմ լսել աշխարհի տարբեր անկյուններից: Եթե յութուբյան իմ էջում կարդաք տեսահոլովակի մենկաբանությունները, ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի