25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 13, 2017

Հրատապ. ծնողները մտահոգ են, որ գրիպի դեմ պատվաստման անվան տակ իրենց երեխաներին կներարկեն Գարդասիլ պատվաստանյութ

«Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ աղմուկը դեռ չմարած՝ հիմա էլ նոր անհանգստություն պատել երեխատերերին: Համենայն դեպս՝ այդպիսի ենթատեքստ ունի «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած «ԶԳՈւՇԱՑՈւՄ-ԱՀԱԶԱՆԳ»-ը, որում մասնավորապես նշված է. – «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ահազանգ է ստացել դպրոցականների ծնողներից: Ուսուցիչները ծնողներին հայտնել են, որ պատրաստվում են դպրոցներում իրականացնել գրիպի դեմ պատվաստում, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը գրիպի դեմ պատվաստման ծրագրի […]

Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծանք, վերջ. Սարոյան

«Գեներալ Հայկազ Բաղմանյանը շուտվանից էր ուզում դուրս գալ բանակից, դաժե ես եմ իրան ասել էն ժամանակ՝ դուրս մի արի»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի՝ պաշտոնից հեռացմանը։ Ըստ Սարոյանի՝ Հայկազ Բաղմանյանը միշտէլ  լավ է ծառայել, իսկ պաշտոնից հեռացումը հավանաբար կապված էր նոր կադրերով ՊՆ շարքերը համալրելու հետ։ […]

Հայաստանը 40 միլիոն դոլարի վարկ է վերցնում

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ վավերացվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: Նշենք, որ վարկի գումարի չափը 40 մլն ԱՄՆ դոլար է, մասհանման վերջնաժամկետը՝ մինչև 2031 թ-ը ներառյալ է: Մարման […]

Ընտանիքում բռնության վերաբերյալ օրենքն ամբողջությամբ ընդունվեց

Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց՝ 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ և ամբողջական ընթեցմամբ ընդունվեց: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին խմբակցություններն ազատ քվեարկեցին, միանշանակ կողմ էին  «Ելք» և ՀՅԴ խմբակցությունները: Օրենքը երեք նպատակ է հետապնդում, որոնք հստակ սահմանված են վերնագրերում, այն է՝ ընտանիքում […]

«Սասնա ծռեր»-ը ըմբոստացան. լարված իրավիճակ դատարանում/տեսանյութ/

«Իմ իրավունքները խախտում եք, ես չեմ ցանկանում լսել այդ բարբաջանքը: Ես գնում եմ ներքևի խուցը: Ինչ արել ենք , լավ ենք արել: Մեր արածը զինված ապստամբություն էր: Եթե ապստամբությանը վերաբերվող հարցերն ենք քննարկելու՝ քննարկենք: Եթե ոչ, ապա ես չեմ մնա դահլիճում»,-«Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ ընդհատելով մեղադրող դատախազին, հայտարարեց խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը: Նշենք, որ […]

Հայաստանից դեպի Ղազախստան ապրանքների արտահանումը աճել է 19,4%-ով

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի հարցազրույցը ղազախական ABCTV լրատվական գործակալությանը Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2013թ.-ից ի վեր աճում է, սակայն առկա ներուժը դեռ լիարժեք չի իրականացվել: Այն մասին, թե Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի միջև երկխոսությունը ինչպես պետք է նպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, «abctv.kz»-ի հետ հարցազրույցում խոսեց […]

Զորությունների Տերը մեզ հետ է

Մեր ապավենը Աստվա՛ծ է, Նա՛ է զորությո՛ւնը մեր, օգնականը մեր այն նե՛ղ օրերում, որոնք մե՛նք գտանք: Եվ այդ պատճառով չե՛նք վախենալու, երբ երկիրն ընկնի խռովության մեջ, երբ լեռներն անգամ շարժվեն ու իջնեն խորքը ծովերի: Ջրերը գոչով ալեկոծվեցի՛ն և խռովեցի՛ն լեռները Տիրոջ սո՛ւրբ զորությունից: Գետերը իրենց հանդարտ հոսանքով ուրախացնում են քաղաքը Աստծո, Բարձրյալն ահա սըրբագործո՛ւմ է […]

Լավագույն ուսուցիչներին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի է ունեցել  «Լավագույն ուսուցիչ»  հանրապետական մրցույթի  հաղթողներիպարգևատրման ամենամյա արարողությունը:  Մրցույթն անցկացվում է  նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ  «Հայոց լեզու ևգրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց  Եկեղեցու  պատմություն»,  Բնագիտական  («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»)  առարկաների ուսուցիչների  և դասվարների համար:  Մրցանակներն հանձնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կրթության և գիտության նախարարը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարարը, նշել է, որ ուսուցչի աշխատանքն ունի տևական արժևորման կարիք և Մայր  Աթոռի  հետ համատեղ  իրականացվող  այս միջոցառումն այդ գնահատումն է. «Այս մրցույթը Սուրբ Էջմիածնի բազմաբնույթ ներկայությունն է կրթության համակարգում, որն օգնում է բոլորիս՝ ձևավորելու գիտակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի