24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2017

Հատուկ մազոխիզմով եք տառապում. Զոհրաբյանը՝ Կառավարությանը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ երբ խորհրդարանական համակարգն էր ընդունվում, ասվում էր, թե վերջ կտրվի այն գործելաոճին, որ կառավարությունները շըփ թըփ նախագծեր են բերում խորհրդարան: «Բայց հիմա էլ բոլոր նախագծերը բերում են, դակում են, ուղարկում են: Այսօր էլ անհանգիստ են շատերը, ասում են՝ բերեք, դակեք, ավարտենք, պրծնենք, գնանք»,-խորհրդարանում արտահերթ նիստի ընթացակարգի […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի հրամանագիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր՝ ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` ո ր ո շ ու մ ե մ. 1. 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի […]

Ես տունն երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց բիզնես դնեն. Սամվել Ալեքսանյան /տեսանյութ/

«Ես կուզեմ, որ Հայաստանում որևէ աղքատ մարդ չլինի, դրա համար աշխատատեղեր ենք ստեղծում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Դիտարկմանը, թե աշխատատեղեր ստեղծվում են, այդ դեպքում ինչո՞ւ չի պակասում աղքատությանը, նա արձագանքեց. «Քիչ-քիչ պակասում է, եկեք, տեսեք՝ որքան մարդ է աշխատում»: Ըստ նրա՝ երկիրը շատ լավ կառավարվում է: Հարցին, թե […]

Երրորդ համաշխարհային պատերազմը սկսված է. Իրատես

Ժամանակակից աշխարհի քաղա­քակրթության հիմքը դրվել է Հու­նաստանում: Հունաստանն է օրրանը փիլիսոփայության, ճարտարապե­տության, բժշկության, գրականու­թյան, ռսւզմարվեստի, իրավագիտու­թյան և շատ այլ արժեքների: Եվրոպական քաղաքակրթությու­նը ոչնչացնել փորձեցին պարսիկնե­րը: Ասել, թե պարսիկները բարբարոս, հետամնաց ազգ էին, մեծագույն սխալ կլինի: Զրադաշտական Պարսկաս­տանը ստեղծել էր իր քաղաքակրթու­թյունը, բայց անհամեմատ հետ էր եվ­րոպական արժեքներից: Պարսկաս­տանը չուներ փիլիսոփայության, բժշ­կության բնագավառում որևէ հայտնի անուն: […]

Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 12-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաք 10։00-11։00 Հյուսիսային պող. 1, 3, 4, 6, 8, 10, 10/1, Հին Երեւանցու փ. 2 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Արամի փ. 4/3, Աբովյան փ. 2/5, 8, 11, Նալբանդյան փ. 7/1 շենքերը […]

Օրենքները դակվելու են, անցնելու են, գնան. Մարուքյան

«Ժամանակին տպված-դրված էին լինում նախագծերը, պետք է էլեկտրոնային լինեին, բայց նայում ենք՝ դեկտեմբերի 5-ի օրակարգն է դրված, անհարմություններ են, մի 3 ժամ պետք է ման գանք, որ գտնենք»,-այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ապա նա իր մտահոգությունը հայտնեց արտահերթ նիստին ընդգրկված բազում հարցերով օրակարգի վերաբերյալ: «Դեկտեմբերի կեսին Կառավարությունը հիշում է, […]

Բռնաբարության փորձ Գյումրիում, զոհն անչափահաս է, Իրավունք

Դեկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի բնակիչ, 17-ամյա մի դպրոցական աղջիկ հայտնել է, որ ժամը 12:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 112 հաս­ցեում գտնվող կիսաքանդ շինությունում ոմն Վւս- նյա, իր կամքին հակառակ, փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն հանդիպե­լով իր կողմից դիմադրության, նպատակին չի հա­սել: Մեզ հաջողվեց […]

Ցմահ դատապարտյալին «մղում են» մահվան, հույսը Սերժ Սարգսյանն է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին վաղաժամկետ պայմանականով ազատելու հայցը։ Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը կբողոքարկի  վճիռը: Նա գտնում է, որ բոլոր հիմքեր կան Ստեփան Գրիգորյանի նկատմամբ վաղաժամեկտ պայմանական կիրառելու համար․ «23 տարվա մեջ ինքը դրական վարքագիծ է դրսեւորել, միայն 2 անգամ հեռախոս են հայտնաբերել իր մոտից»։ Նշենք, որ ցմահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված