25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2017

«Չե՞ք գտնում, որ սա ողջամտության ահմաններում չէ»

ԱԺ-ում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀԿ-ական  պատգամավոր Արման Սաղաթելյանը մինչ հարց կուղղեր Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանին՝  ասելով՝  մտադիր չէ բողոքարկել 55 մլն-ի շեմը, բայց պետք է այդուհանդերձ  օբյեկտիվ դատել և ողջամիտ չափորոշիչներ սահմանել:   «Ի՞նչ է ստացվում՝ սահմանափակում ենք համ լենքը, համ բոյը, այնինչ ծավալի մասին պետք […]

Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացվել է

Ադրբեջանցի զինծառայող, հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Minval.az-ը գրում է, որ համաձայն սոցցանցերում տարածված տեղեկատվության՝ մայոր Սաֆարովին շնորհվել է գնդապետ-լեյտենանտի կոչում: 2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարել քնած հայ սպային: Երկարատև դատական գործընթացից հետո […]

Պետությունը նման սուղ միջոցներով նման հարց չի կարող լուծել. Դավիթ Անանյան

Խորհրդարանում քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը: «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե հիմնավորում են, որ սոցիալական բաղադրիչի մասը չի գործում.  արդյո՞ք ավելի ճիշտ չէ այս ուղղությամբ սահմանափակում դնել, քան գների ու թվերի: «Հետո,  այդ թվերը որտեղից են վերցրված՝ 55 մլն ու […]

Համայնքերին տրամադրվող գումար քիչ է․ ֆինանսների փոխնախարար

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը չի ճանաչում գող համայնքապետերին և տեղյակ չէ համայնքային բյուջեների թալանից: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ եթե նույնիսկ թալան եղել է, ապա դրա մասին եղել են հրապարակումներ, իսկ հանրությունն էլ ամեն ինչի տեղեկացվել է: Հարցին՝ անարդյունավետ ծախսը համայնքային բյուջեներում որքա՞ն է, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց.«Եթե իմանամ որևէ անարդյունավետ […]

Վարչապետն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին: Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է […]

Երկրաշարժ Իրանի տարածքում

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Նախնական տվյալներով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են:   Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Յուրաքանչյուր վախից կարելի է ազատվել Նրա միջոցով

Սերը ու վախը չեն կարող միատեղ ապրել: Իրենց բնույթով իսկ նրանք պարզապես անկարող են կողք կողքի գոյություն ունենալ: Չարը ուժեղ է, և ՎԱԽԸ չարի ամենահզոր ուժերից մեկն է: Հետևաբար թույլ ու անհաստատ սերը կարող է շուտով արմատախիլ իլնել վախի ազդեցությունից. մինչդեռ կատարյալ սերը, հաստատուն սերը Հաղթող է դուրս գալիս ամեն դեպքում, և պարտության մատնված վախը […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվա եւ Լատվիա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 12-16-ն աշխատանքային այցով կլինի Լիտվայում եւ Լատվիայում: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի, Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներերի, երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի