25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2017

Միքայել Մինասյանը պարգևատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով

Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի և Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ` Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան […]

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Պյոտր Սվիտալսկին հանդիպել են

Դեկտեմբերի 12-ին, Առաջին նախագահի առանձնատանը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եւրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման եւ ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:   Երկուստեք ընդգծվել է […]

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ իր երեխայի մորը և ընկերուհուն պոռնկության շահագործման ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու,  նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի  հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի: Նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսից 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում երկու երիտասարդ կին՝ ծնված 1996 և 1995 […]

«Այս բեմը կյանք է տվել Շարմի տղաներին, Արամ MP3-ին, Կարեն Ավագյանին և շատ այլ հայտնի անձանց». Արմեն Աշոտյան

Հումոր, երաժշտություն, անկեղծություն, պատմական ակնարկ, բլից հարցում, պարգևատրում. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը 25 տարեկան է: ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը ստեղծվել է 1992-ին: Այն ՀՀ-ում առաջին ուսանողական ինքնակառավարման մարմինն է: Դեկտեմբերի 12-ին Բժշկականում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա էին ուսանողական խորհրդարանի առաջին […]

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները

ՀՀ սահմանադրական դատարանը քննել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով վիճարկվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունն այնքանով, որքանով թույլ է տալիս դատարանին քրեական գործը մեղադրողին վերադարձնել մեղադրական եզրակացության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին այնպիսի անհամապատասխանությունների հիմքով, որոնք ենթադրում են գործով ձեռք բերված ապացույցների գնահատում` նախքան դրանց հետազոտումը: Դիմումում նշվել էր […]

«Այս բռնապետությունը հայ ժողովրդի թշնամին ա, թե՞ ոչ…».Սերգեյ Կյուրեղյանը` դատավորին/տեսանյութ/

«Ժողովրդի իշխանությունը յուրացված է: Այս պետությունն էլ ոչ թե հանրապետություն է, այլ բռնապետություն»,-այսօր` դեկտեմբերի 12-ին «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ հայտարարեց Սերգեյ Կյուրեղյանը: Նշենք, որ դատարանը ավարտեց մեղադրանքի ներկայացման փուլը: «Այս բռնապետությունը հայ ժողովրդինը չի ու հայ ժողովրդի դեմ է գործում: Ես որպես հայ իմ պարտքն եմ համարել ապստամբել բռնապետության դեմ ու Ադրբեջանից […]

Մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-7-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 384 երեխա՝ 207 տղա, 177 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35876 քաղաքացի:  

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին հայ ընտանիքին վճարել ավելի քան 35 հազար դոլար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը դեկտեմբերի 12-ին հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում Վլադիմիր Սարգսյանին և Ծովինար Սարգսյանին պետք է վճարի 5 հազար եվրո` գումարած ցանկացած պահանջ, որը կարող է վճարվել նյութական և բարոյական վնասների մասով, ինչպես նաև 30 հազար եվրո՝ գումարած դատական ծախսերի մասով պահանջվող […]

Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքային խմբի գործունեության ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով: Միջոցառումները միտված են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ-ների խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական, քաղաքաշինական թույլտվությունների ստացման ընթացակարգերի, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի