19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2017

Հիսուսը թույլ չտվեց, որ նա մահանա

Մի քրիստոնյա պատմում է, որ 1930-ականների դժվար ժամանակաշրջանում ինքը բռնադատվում է և աքսորվում Մագադանի մարզ  նախկին Խորհրդային Միության մի շարք քրիստոնյա և անհավատ մարդկանց հետ: Շատ բանտարկյալներ այնտեղ մահանում էին ցրտից ու սովից: Մեկ անգամ, այդ մարդուն այլ բանտարկյալների հետ միասին տանում են ինչ-որ տեղ՝ սյուների համար փոսեր փորելու: Յուրաքանչյուրը պետք է փորեր մեկ փոս՝ […]

Եվրամիության և Թուրքիայի միջև սիրիացիների վերաբերյալ նոր բանակցություններ են սկսվել

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ Քրիստիան Բերգերը հայտարարել է, որ Անկարայի և Բրյուսելի միջև կրկին վերսկսվել են սիրիացի գաղթականների վերաբերյալ բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Sputnik»-ի թուրքական ծառայությունը՝  դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Թուրքիային  3 մլրդ եվրո տրամադրելու վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարին: Բերգերը տեղեկացրել է, որ […]

Նախագահի հայտարարությունները ցուցումներ են՝ ավելի արագ բարեփոխվելու

«Ես միշտ ընդունում եմ, որ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված որևէ ցուցանիշ ցուցում է՝ որպես հանրապետության նախագահի կողմից դրվող, ինչը նշանակում է, որ մենք պետք է ավելի բարձր ցուցանիշներ ունենանք, ջանքեր գործադրենք դրա համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ երկու օր առաջ արված հայտարարության մասին: Նախագահը մասնավորապես […]

Օրենքը հո Աստվածաշունչ չէ. ընտանիքում բռնության օրենքը թեժ քննարկումների առիթ դարձավ

Ազգային ժողովի պետաիրավական և մարդու հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ նոր առաջարկներ պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը փոխելու վերաբերյալ, չեն եղել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, սական, նկատեց. «Հարց է առաջանում, […]

Ցավում եմ և դատապարտում. Գրիշա Սարգսյանը` Հակոբ Հակոբյանին

«Ցավում եմ և դատապարտում Սիրելի հայրենակիցներ, այս օրերին ուշի ուշով և զայրույթով հետևում եմ ՀՀ ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տխրահռչակ Հակոբ Հակոբյանի շուրթերից հնչած ամոթալի և խայտառակ մեկնաբանությունների շուրջ ծավալված զարգացումներին։ Ես խստորեն դատապարտում եմ երկար տարիներ պատգամավորական մանդատին կառչած, բայց ժողովրդի և իր ընտրողների մատից երբևէ փուշ չհանած ու […]

Պարոն նախագահը երբեք հանցագործությունը չի ներել. Շարմազանով

«Պարոն նախագահը տվել է հստակ իր մտահոգությունները, գնահատականներն ու հանձնարարականները, և նրա խոսքում հանցագործության մասին որևէ հաղորդում չկա: Նա, որպես պետության գլուխ, որպես քաղաքական թիմի առաջնորդ, տալիս է նոր իրողություններին, նոր մարտահրավերներին ընդառաջ ավելի արդյունավետ կառավարման խնդիր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ 2 օր առաջ ունեցած […]

Ոստիկանների գործողությունները իրավաչափ են եղել.քրգործը կարճվեց

Երեւանի «Վիքենդ» բիլիարդանոցում օգոստոսի 29-ին երիտասարդ աղջկան պատանդ վերցրած անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել: Ինչպես հայտնում է  Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` հենց այդ հիմքով էլ քրեական գործը կարճվել է: Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ նախաքննության նյութերի՝ 2017թ. օգոստոսի 29-ին Երեւանիի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում Գոռ […]

«Հայաստանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ին հասկացնի» /տեսանյութ/

Հնագետ  Համլետ Պետրոսյանը կարծում է՝ եթե երկու ժողովուրդներ երգում են նույն երգերը, պատրաստում  նույն ճաշատեսակները, ապա նրանց միջև ինչ-որ ընդհանրություն կա։ Այսն մասին այսօր վերջիս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Մենք գտնենք, որ եթե նույն երգերը երգում ենք, նույն ճաշերն ուտում ենք, նշանակում է ինչ-որ ընդհանրություն ունենք մեկ այլ ժողովրդի հետ, իսկ դա, ի՞նչ է, […]

Կիեւում Սահակաշվիլու կողմնակիցները հարձակվել են Roshen խանութի վրա /տեսանյութ/

Միխայել Սահակաշվիլիի կողմնակիցները կոտրել են Կիեւի կենտրոնում գտնվող Roshen խանութի ապակիներն ու գրավել այն։ Խանութի աշխատակիցները փորձել են փակվել ներսում, սակայն չի ստացվել։ Որոշ ժամանակ անց ցուցարարները բաց են թողել խանութի աշխատակիցներին ու հաճախորդներին։ Դեպքի վայրում գտնվող իրավապահներին Սահակաշվիլու կողմնակիցները հարվածել են ձնագնդիկներով։      Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները ցույցեր են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի