20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2017

ԱԺ նախագահը ընդունել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ–ից, ողջունելով Բրեդլի Բուզետտոյին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև […]

Անկողինը կիսաբացված էր, մատրասը լրիվ արյուն էր. Կուրսանտի սպանությունը դեռ բացահատվում է

Երևանի Ավան և նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` դեկտեմբերի 11-ին, ցուցմունք տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կապիտան Արտյոմ Ավետիսյանը: Վկան նշել է , որ ամբաստանյալներին ճանաչում է, ճանաչել է նաեւ սպանված Հայկազ Բարսեղյանին: Նա բնութագրելով ամբաստանյալներին նշեց, որ Նորիկը, […]

Ռուհանին կմեկնի Թուրքիա

Դեկտեմբերի 12-ին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին մեկնելու է Թուրքիա: Թուրքական «Ehlibeythaber» լրատվակայքը, հղում անելով Իրանի նախագահականի տեղեկատվության կենտրոնի պատասխանատու Փերվիզ  Իսմայիլի հայտարարությանը, նշում է, որ Ռուհանին Ստամբուլում կմասնակցի Երուսաղեմի հարցով «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայարաքաղաք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ […]

«Դա միամտություն կլիներ»

Քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մեր երկրին  հնարավորություն կտա աստիճանաբար փոխել մթնոլորտը տարբեր ոլորտներում: Այս մասին այսօր վերջինս նշեց  լրագրողների հետ զրույցում։  «Կան երեք երկրներ, որոնք  այսպիսի  համաձայնագիր են կնքել, ասենք՝  Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան:  Տվյալ համաձայնագրերը  ուժի մեջ են մտել, բայց նշված երկրները Շվեյցարիա չեն դարձել: Այդպես չի լինում: Այս համաձայնագիրը հրաշք […]

Փողով վարորդական իրավունք

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառքով վարորդական իրավունքի վկայական ստանալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Այս առնչությամբ, ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը, Ն. […]

«Պետությո՛ւն, փողը տո՛ւր, հետո քո աշխատողի հետ հարցդ լուծի»

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու օրենքի նախագծիը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց՝ օրենքի հիմքն այն է, որ եթե հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով վնաս է եղել, ապա վնասը հատուցվում են ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի […]

Ես միջնորդել եմ, որ նախագահն Արենիի համայնքի ղեկավարին ների. նախկին մարզպետ

Վայոց ձորի նախկին մարզպետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ժամանակին դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գյուղապետերից մեկի համար: Սակայն այդ դեպքում գյուղապետը թալանչի չի եղել, մեղավոր չի եղել:  «Ես միջնորդել եմ, որ Արենիի համայնքի ղեկավարին ների, որովհետև նա անմեղ էր, և փորձում էին գործ հարուցել այդ գյուղապետի վրա, որ իբրև թե Արենի […]

Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ. Իսրայելի վարչապետը՝ Էրդողանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպման  ժամանակ արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որով նա Իսրայելին անվանել էր  «ահաբեկչական պետություն»: «Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ, մի նախագահից, ում երկրում  հրթիռակոծում են քրդական գյուղերը, ձերբակալում են լրագրողներին: Օգնելով Իրանին, որ վերջինս հաղթահարի իր դեմ սահմանված պատժամիջոցները՝ Էրդողանը փաստորեն հարձակվել է […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 11-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի