25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 8, 2017

Ուշադրություն. հիփոթեքային վարկ ստանալու պայմանները փոխվել են

«Հիփոթեքային վարկ ստանալու համար եկամտահարկի վերադարձի վերաբերյալ օրենսդրության մեջ սահմանափակումներ են դրվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Ըստ փոխնախարարի՝ խոսքը երեք սահմանափակումների մասին է: Նախ, բնակարան ձեռք բերելու առավելագույն գին է սահմանվում 55 մլն դրամը: «Մենք պարզեցինք, որ այս ոլորտում սոցիալական բաղադրիչը ընդհանրապես չի գործում, իրավական այդ հնարավորությունից ավելի շատ […]

Եվրոն շարունակում է վերելք ապրել

Դոլարն այսօր գնվում է 483 դրամ նվազագույն և 484 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 486,50  դրամ նվազագույն և 487 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 566,50 դրամ նվազագույն և 570 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 575 դրամ նվազագույն և 577 դրամ առավելագույն փոխարժեքով:  Ռուսական ռուբլին գնվում է 8.07 դրամ նվազագույն և 8.18 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.27 դրամ նվազագույն […]

Սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը կհետաձգվի 50 օրով

Սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը կհետաձգվի 50 օրով, սակայն այս օրենքն ուժի մեջ կմտնի միայն 2019 թվականից: Նախագիծն այսօր քվեարկվեց խորհրդարանում և ընդունվեց առաջին ընթերցմմաբ:  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց. «Սա վերաբերում է սահմանից ԱԱՀ վճարումը հետաձգելուն: 20 տարիների ընթացքում ապրանք ներկրողներից մոտ 8,5 մլրդ դոլարի տոկոսներ են տարել, այսինքն բիզնեսմենները վարկավորել են պետությանն առանց […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:  Կոմիտասի պողոտայով Դավիթ Անհաղթի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում կարգելվի հետադարձը և ձախ շրջադարձը դեպի Շահսուվարյան փողոց:

Հերիք չէ չդատվեց, դեռ դղյակ է կառուցում

«Լիսկայի տանը հայտնի դեպքերի ժամանակ մեծ քանակությամբ զենք կար, որը բոլորս տեսանք»,- այսօր՝դեկտեմբերի 8-ին «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով կոռուպցիայի արտահայտման ձևերին ասաց ազագագրագետ Հրանուշ Խառատյանը: Հրանուշ Խառատյանը նշեց, որ  ազատամարտիկների տնից մի հրացան են գտնում՝ դատում են, իսկ այս պարագայում մարդը հանգիստ ապրում է.«Հերիք չի հանգիստ ապրում է, մի հատ էլ […]

«Լավ է սև ցուցակում չենք». Հոկտանյանը՝ կոռուպց

  «Իշխանությունները լուրջ, հստակ  քայլեր չեն ձեռնարկում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում»,-այս մասին այսօր՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանն ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Հոկտանյանը հայտնեց, որ Հայաստանում կոռուպցիայի վիճակի առումով 2017թ․ գրանցվել է որոշակի սահմանափակ առաջընթաց։ «Ընդունվել են մի շարք հակակոռուպցիոն օրենքներ՝ ազդարարման համակարգի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի […]

Արջը Գյումրիում գտնվող ռեստորանային համալիրից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում,  «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը  պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։ Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել […]

Գարդասիլն անվտանգ է. չբերություն չի առաջացնում (տեսանյութ)

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանի ներկայացմամբ՝  գարդասիլով պատվաստելու առաջին դեպքը եղել է 2006 թ-ին, իսկ նախքան այդ էլ մոտ տասը տարի ուսումնասիրություններ են եղել: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: Նա նշեց, որ գարդասիլն անվտանգ է, քանի որ դրա պարագայում պատվաստանյութի բաղադրության մեջ օգտագործվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի