24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 8, 2017

Ալիևից ներողություն չենք խնդրել. թուրք մտավորականները հերքում են

Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար: Մտավորականներն Արցախ էին այցելել սեպտեմբերին, ինչից հետո Ադրբեջանը «երկրի տարածքն ապօրինի հատելու» մեղադրանքով նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, մտավորականները հայատարարություն են տարածել՝ հերքելով Չավուշօղլուի […]

Զինված իշխանափոխության հարցը քննարկել են ֆեյսբուքում/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննության ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 8-ին շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը: Շարունակվում է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հարցաքննությունը: Նշենք, որ նախորդ դատական նիստին Հովհաննես Պետրոսյանի հայտարարությունը դատարանում լարվածություն ստեղծեց:  «Մամուլում այս մի տարվա մեջ անընդհատ շրջանառվում է, որ իմ ցուցմունքների պատճառով է Սեֆիլյանը դատվում: Ինձնից […]

Պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը

Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ՝ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի:  Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ՝ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք […]

Ուշադրություն հարկ վճարողներին

Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տնտեսվարողներին իրազեկելու միջոցառումների շրջանակում՝ դեկտեմբերի 6-ին Մոսկվա կինոթատրոնում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների և Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված ու Երևանում գործունեություն իրականացնող հարկ վճարողների միջև: «Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի մեկից ուժի մեջ կմտնի հարկային օրենսգիրքը, որտեղ նախատեսված են մեծածավալ փոփոխություններ: Կարևորելով ինչպես հարկային մարմինների, այնպես […]

Հանձնաժողովն ինքը պետք է որոշի՝ հրաժարվի՞, թե՞ ոչ. Ռուստամյանը՝ Հակոբ Հակոբյանից

«Մեր տեսակետները շատ հստակ են, և բնականաբար չենք կիսում այդպիսի մոտեցումներ՝ տարբերակել աղքատներին հարուստներից: Մարդը մարդ է և պետք է լիարժեք իր ապրելու, սնվելու, գոյատևելու պայմաններն  ունենա, դա միանշանակ է, և երկու կարծիք այդտեղ լինել չի կարող»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությանը, թե […]

Նոր տարուն գնային թռիչք կլինի

Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը վստահ է՝ Ամանորի նախաշեմին թանկացումներ են լինելու։ Այս մասին վերջինս նշեց  Henaran.am-ի հետ զրույցում։ «Ես կարծում եմ, ավելին՝ գրեթե համոզված եմ, որ թանկացումներ կլինեն։ Այո՛, փորձը ցույց է տալիս, որ  թանկացումներ կլինեն»,- ասաց Արմեն Պողոսյանը։ Հարցին՝ Սպառողների ասոցիացիան արդեն մոնիթորինգ անցկացրե՞լ է շուկայում, Արմեն Պողոսյանը պատասխանեց․ «Մեր ուսումնասիրությունները չեն կարող համապարփակ լինել, […]

Շմոլ գազից թունավորվել են ընտանիքի անդամները

Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։  Պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նրանք […]

Արդվեցիները դեմ են իրենց համայնքին կից հանքավայրի շահագործմանը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները խիստ դեմ են իրենց համայնքին կից գտնվող հանքավայրի շահագործմանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ Արդվիի հանքավայրի գործարկման» նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը: Վերջինս տեղեկացրեց՝ Արդվի համայնքում կանցկացվի «Հայկական Ամանորը Արդվիում» տոկակատարությունը, որը կարող է նաև խթանել զբոսաշրջությունը։ «Ջրային պաշարների, հողի եւ օդի ցանկացած […]

Շարունակվում են «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները

Շարունակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը, որը մեկնարկել է նոյեմբերի 21-ին՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ Վիլյորբան քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմամբ։ Այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Դրոմի նահանգի Վալանս և Բուրգ-լե-Վալանս քաղաքներում, որտեղ տեղի են ունենում Արցախի մշակույթն ու առօրյան ներկայացնող բազմաթիվ միջոցառումներ։ Դեկտեմբերի սկզբին Վալանսում կայացել է ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված