24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 7, 2017

ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է Եուսաղեմն իբրեւ Իսրայելի մայրաքաղաք։ Նա նաև հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: «Այսօր վերջապես ասում ենք ակնհայտը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Սա ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում: Ես նաև Պետդեպարտամենտին հանձնարարում եմ սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Եվ երբ դեսպանատունը կառուցված լինի, […]

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը

Ազգային ժողովի քառօրյայի այսօրվա նիստը սկսվեց պատգամավորների հարգանքի տուրքով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ այսօր դեկտեմբերի 7-ն է՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցն է: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Վարդենյաց լեռնանցքը և Ջուջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Արարատի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արագածի, Կոտայքի, Բաղրամյանի, Սևանի, Դիլիջանի ճանապարհներին, Գյումրի – Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ – տեղ մերկասառույց է: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են Նոյեմբերյան Մ16 […]

Արտակարգ իրավիճակ Գյումրիում

Գյումրիի ավագանու հերթական նիստն անցավ ավագանու ԳԱԼԱ խմբակցության դժգոհությամբ ու բոյկոտով: Պատճառը մեկ ամիս առաջ ԳԱԼԱ-ի ներկայացրած ուղերձի նախագիծն օրակարգ չընդգրկելն էր: Նախագծով խմբակցության անդամները դիմում էին ՀՀ կառավարությանը նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար: ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչը պահանջեց որոշումը հիմնավորել օրենքով, քանի որ ՏԻՄ օրենքում և ավագանու կանոնակարգում չկա կետ, համաձայն որի հանձնաժողովներից մեկում հարցը […]

Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կգումարվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ԻՀԿ) առաջնորդների գագաթաժողով  Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ արտահերթ հավաքի թեման լինելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին սպասվող հայտարարությունը: Քալընը տեղեկացրել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված