25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 7, 2017

Դեկտեմբերի 8–ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 8–ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՝ դեկտեմբերի 11-ից կմեկնարկվի Հայաստանի դպրոցներում 13-ամյա աղջիկներին գարդասիլով պատվաստելու աշխատանքները. պատվաստանյութի ազդեցությունն ու նշանակությունը մարդու առողջական կյանքում:

Թուրքիան դատապարտել է Թրամփի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահի`  Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող հայտարարությունը։ Ըստ թուրքական «Trthaber» լրատվամիջոցի` թուրք պաշտոնյան «Twitter»-ում այդ մասին գրառում է կատարել: «ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Մենք այդ կապակցությամբ մտահոգված ենք։ Դապարտում ենք ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ։ Այս որոշումը միջազգային օրենքների և ՄԱԿ-ի որոշումների բացահայտ խախտում է»։ […]

Պահանջում են դադարեցնել Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը

Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստանի Պետության ճակատը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում է դադարեցնել  Հայաստանում ռուսական հեռուսաալիքների հեռարձակումը: Հայտարարությունում ասվում է. «Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ռուսական ԶԼՄ-ներում եւ հատկապես հեռուստատեսությամբ առաջացրեց  հակահայկական հիստերիայի մի ալիք, որին բնորոշ են մերկապարանոց մեղադրանքները, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը եւ նույնիսկ դրա […]

«Եթե Սպիտակի երկրաշարժը կրկնվի…»/տեսանյութ/

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ մենք փրկարարական ստորաբաժանումներ չունեինք: Հիմնականում քաղաքացիական պաշտպանության գնդերն էին, որոնք պատրաստ չէին փրկարարական աշխատանքի: Այդ գնդերը նախատեսված էին պատերազմի ժամանակ մարդկանց կյանքը փրկելու համար»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց   ՀՀ  ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Եմիշյանի խոսքով՝ Հայաստանի  փրկարարական ծառայությունը շարունակ […]

Առաջարկում են ապակու արտադրանքի հումքը ազատել ԱԱՀ-ից

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները նախագծում փոփոխություն են առաջարկել, որ ապակու արտադրության հումքը ևս ԱԱՀ-ից ազատվի ԱԺ-ն քննարկում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացվել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել […]

Ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Արթիկ – Ալագյազ ճանապարհին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել […]

ՅՈւՆԵՍԿՕ-ն քամանչան Ադրբեջանի և Իրանի մշակույթի մաս է ճանաչել

Քամանչան ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից կողմից ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությանը: «Ադրբեջանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Լարային երաժշտական քամանչա գործիքի պատրաստումն ու դրա կատարողական արվեստը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- […]

Կալանավորվել են փաստաբանն ու քննիչը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը նախնական համաձայնությամբ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի