25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 6, 2017

«Այս կառավարությունը չունեցավ քաղաքական խիզախություն, միայն ներդրումների գույնզգույն փուչիկներ»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհարբյանը խորհրդարանում բյուջեի լրամշակված տարբերակի քննարկմանը դժգոհեց՝ վարչապետն ու փոխվարչապետը նստած չեն: «Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետը այստեղ չեն,  շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ չեն հետաքրքրում իրենց այստեղի քննարկումները, քանի որ լավ գիտեն, որ ինչ էլ խոսեն, միևնույն է՝ կա մեծամասնություն, որը կբերվի պատեհ պահի դահլիճ և երկրի […]

Քրեական հետապնդում պաշտոնատար անձի նկատմամբ

2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված` բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ […]

«Ոչխարները մեզ չեն դատի». իրավիճակը հունից դուրս եկավ Ծռերի դատին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքների ներկայացման փուլում: Նիստի մեկնարկին, երբ պետք է դատախազը ներկայացներ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մեղադրականը, վերջինս ըմբոստացավ և հայտարարեց, որ ինքը ապստամբ է և թույլ չի տա, որ «ոչխարները» […]

Գոտիները ձգող, սոցիալական լարվածությունը մեղմացնող բյուջե է

Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ բյուջեի նախնական տարբերակի շուրջ իրենց տեսակետը հայտնել են: «Ասել ենք, որ դիտարկում ենք բյուջեն իբրև տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող, որոշ չափով գոտիները ձգող և հետագա զարգացումներին պատրաստվող: Կա վստահություն կառավարության բարեփոխումների հանդեպ: Լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա նախատեսված տնտեսական ցուցանիշներն ավելին […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ինչ է ապաշխարությունը. եթե առաջ չգնանք, կկորչենք

Ինչ է ապաշխարությունը: Դա պտուղ տալ է: Սերմը պիտի պտղաբեր լինի, ծառը պիտի պտղաբեր լինի, թե չէ անպտուղ ճյուղերը կտրվում աստիճանաբար չորանում են ու նետվում կրակի մեջ: Երբ Տեր Հիսուսին հարցրեցին մարդկանց մի խմբի մահվան մասին, ինքն ասեց, կարծում եք իրենք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում ապրող բոլոր մարդի՞կ, բայց ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, […]

Պետք է Երևանն այդքան չուռճացնենք. Վարդան Ղուկասյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին չեն գոհացնում այն գործողությունները, որոնք իրականացվել են Գյումրին 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնելու համար: «Իշխանությունը թերացել է աշխատատեղերի ստեղծման հարցում: Հավանական է, որ 30 տարի է՝ կան գյուղեր, որոնք ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան ՀՀ այսօրվա երկրորդ մայրաքաղաքը: Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կային Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում […]

Զինդատախազությունն անտեսում է ԿԲՀ նախագահի որոշումը և շարունակում քրեական հետապնդումը՝ զորակոչիկի նկատմամբ

2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած զորակոչիկ Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել է զինծառայության մեկնելուց: Զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, որոնք հակասական տվյալներ են պարունակում, Վ. Հ.-ն հերթական անգամ ԿԲՀ նիստի է […]

«Իշխանությանը հարկավոր է՝ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին կակա ասի»

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի, ինչն ընդունում է նաև Կառավարությունը: Այս մասին նա խոսեց այսօր խորհրդարանում 2018 թվականի ՀՀ բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ: «2018 թ-ին սպասվում է օղու, ծխածոտի, բենզինի, հավի մասի, ձկան, շաքարավազի, ատամի մածուկի և այլ ապրանքների թանկացումներ: Կառավարությունն այս իրավիճակի նկատմմաբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի