29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 6, 2017

Տրանսպորտային շաբաթ

transport

Նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2017» ամենամյա միջոցառմանը:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ–2017» ամենամյա միջոցառմանը։ «Տրանսպորտային շաբաթ–2017»-ը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարներ, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, […]

««Բոզերի» երկիր եք սարքել…».Միայնակ Գայլին միացավ Ապարանցի Պավլիկը/տեսանյութ/

images (1)

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործի դատաքննությունը այսօր բավականին թեժ ընթացք ունեցավ: Արդեն հայտնել ենք, որ դատավորը սանկցիա էր կիրառել Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) վրա, վերջինիս հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց իր պաշտպանյալին վերադարձնել դահլիճ, որ […]

Ողբերգական ավտովթար Տավուշում

112ca273ebe93057d18e09ed06538c89

 Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:  Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Պարզ լճի խաչմերուկում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 994 համարանիշի և Ford Transit մակնիշի 239 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևորը տեղում մահացել է, […]

Մենք ձեր ասած խնդրին կանդրադառնանք․ Արամյանը՝ Փաշինյանին

download

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի եկամտային հարկի մասին օրենքում դրույթ կա, ըստ որի եթե քաղաքացին հիպոթեքային վարկով բնակարան է գնում կառուցապատողից, այդ դեպքում եկամտահարկը նրան վերադարձվում է: «Հիմա պարզվել է, որ շատ քացղաքցիների եկամտահարկը վերադարձվել է օրենքին և կառավարության որոշման չհամապատասխանող պայմաններում: Մադրիկ բնակարանը գնել են հին բնակարաններ, […]

Սարսափելի հրդեհներ Կալիֆորնիայում․ 180 հազար մարդ տարհանվել է /տեսանյութ/

1510277613

Կալիֆորնիայում անտառային հզոր հրդեհներ են մոլեգնում։ Հրդեհի հետեւանքով բազմաթիվ տներ ու անգամ հիվանդանոցային համալիր են այրվել։ Բարեբախտաբար, հիվանդները ժամանակին տարհանվել են։ Ընդհանուր առմամբ, հրդեհի արդյունքում 180 հազար մարդ է տարհանվել։ Նշվում է նաեւ վիրավորների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։

Արտակարգ. բուք է սկսվել

_521

Առատ տեղումները Գյումրիում սկսվել էին գիշերվանից, գրեթե ամբողջ օրը շարունակվեցին ձյան տեսքով տեղումները, իսկ այժմ  քամու արագությունը  մեծացել է, ինչի հետևանքով  սկսվել է բուք: Մոտ 10-15 սմ ձյան ծածկույթ կա արդեն: Գյումրիի քաղաքապետարանը որոշել էր  սպասել տեղումները դադարելուն, որից հետո միայն աշխատեցնել համապատասխան տեխնիկան:  Միայն աղ ու ավազ էին շաղ տալիս քաղաքի կենտրոնական որոշ փողոցներին: […]

Գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի. վարչապետ

13055_7919

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, թե երբ նշանակվեց վարչապետ Կարապետյանը՝ հայտարարել էր, որ ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է և հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում այժմ: Բացի այդ նա նշեց, որ երկիրը ծանր վիճակում է, քանի որ եղած ռեսուրսները քիչ են, և միակ ճանապարհը տնտեսության ապամոնոպոլիզացումն է: Կարեն Կարապետյանը դժգոհեց, որ […]

Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

f55c4aade3c815_55c4aade3cbfc.thumb

Դեկտեմբերի 6-ին Կորեայի Հանրապետությունում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում կայացվեց Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապար» (“Kochari, traditional group dance”) հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կարծիքով՝ հայտը համապատասխանում էր բոլոր սահմանված չափանիշներին: Կոմիտեի քննարկմանն է ներկայացվել անդամ պետությունների […]

«Աննա Ֆրանկի օրագիրը» հայերենով

1 (3)

Դեկտեմբերի 9-ին ժամը 15:00, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը։ Թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։    Հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնքներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով: Շնորհիվ կատարված լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այսընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում: Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների    արյունալի օրերին մի հրեա  աղջկա՝    Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն էիրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց: «Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որտասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում»,-գրքի նախաբանում գրում է Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրապայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Նշենք, որ շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանությանհանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված